Բասկետբոլի Հայաստանի Մ18 տարեկանների առաջին մրցակիցը Կիպրոսն է
Սպորտ
Բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականի առաջին մրցակիցը կլինի Կիպրոսը:
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2017 թվականի Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնության խաղացանկը: Առաջնությունը, որին մասնակցելու են 8 հավաքականներ, տեղի է ունենալու Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում 2017 թվականի հուլիսի 4-ից 9-ը:
Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն ընդգրկված է A ենթախմբում, որտեղ մրցելու է Նորվեգիայի, Կիպրոսի և Կոսովոյի հավաքականների հետ:
Առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստները կանցկացնեն հուլիսի 4-ին՝ մրցելով Կիպրոսի ընտրանու հետ:
Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու