«Հրապարակ». Մալաթիայում «բալը թանկ է». քավոր-սանիկ Լեդի Հակոբն ու ու Լֆիկ Սամոն իրար դեմ են դուրս եկել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով' ՀԱԿ անդամ, վերջին շրջանում քաղաքական «բեմը» թողած Հակոբ Հակոբյանը (Լեդին) որոշել է կրկին առաջադրվել' Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգից», ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ «օկրուգում», ուր առանց այն էլ «բալը թանկ է», էլ ավելի է թանկանալու, որովհետեւ այստեղից ռեյտինգայինով պատգամավորի թեկնածուներ են առաջադրվելու Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, կադաստրի պետ Մարտին Սարգսյանը, նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Հիշենք, որ Հակոբ Հակոբյանն ու Սամվել Ալեքսանյանը քավոր-սանիկ են, եւ նրանց հարաբերությունները՝ Պլըպուղու կարկատանի նման, երբեմն լարված են եղել, երբեմն «կտրվել են շաքարով»: Մալաթիայի թաղերում թեժ պայքարի խոր սպասում է' թեժ «փողերի» սպասումներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ