«Առավոտ». Քաղաքապետարանն այդպես էլ փողոցների համատարած սառցակալումը չմաքրեց
Հայկական Մամուլ
«Առավոտ» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետարանն այդպես էլ փողոցների այս համատարած սառցակալումը չմաքրեց, այդ գործընթացը թողեց բնությանը՝ օրերը կտաքանան՝ սառույցները կհալվեն: Մայրաքաղաքում միայն գլխավոր պողոտաներն են առանց սառույցի, ներբակային եւ 2-րդական գրեթե բոլոր փողոցներն ամբողջությամբ սառույցի շերտով են պատված:
Մարդիկ մի քանի քայլ անելու ու հանկարծ չընկնելու, ոտք ու ձեռք չկոտրելու համար հույսները ճակատագրի վրա են դնում: Երեւանի բազմաթիվ շենքերից սառցալեզվակներ են կախված, դրանք էլ ամեն վայրկյան «սպառնում են» ընկնել անցորդների գլխներին:
Քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունից շուտով կպարզվի, թե քանի հարյուր միլիոն դրամ են դուրս գրել ձմռանը փողոցների մաքրման համար, ու այդ ժամանակ թվերի՞ն պիտի հավատանք, թե մեր աչքի տեսածին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ