Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

«Բեսպրեդել»` Ասատրյանի նախարարությունում…

Վերլուծական

Արտեմ Ասատրյանի անվան շուրջ նոր սկանդալ է հասունանում. մամուլում կրկին տեղ են գտել հրապարակումներ, ըստ որոնց' բացառապես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության արատավոր աշխատելաոճի հետևանքով՝ տասնյակ քաղաքացիներ շուտով ստիպված են լինելու համալրել Հայաստանի գործազուրկների հոծ բանակը, որն ինչպես հայտնի է, տարեցտարի, կրճատվելու փոխարեն՝ աճում է աննախադեպ տեմպերով:

Այսպես' բանից պարզվում է' պրոթեզավորման ուղղությամբ մասնագիտացված ընկերություններից մեկը նոր տարվա շեմին կարող է կրախի առաջ կանգնել. նախարարության կողմից հայտարարված մրցույթներում տեղի են ունենում ակնհայտ չարաշահումներ ու խախտումներ, երբ, ասենք, հաշմանդամների ու նրանց կարիքների սպասարկման հետ որևիցե կապ չունեցող ընկերությունները, մասնակցելով համապատասխան մրցույթներին ու առաջարկելով չարդարացված ցածր գներ, մրցակցությունից դուրս են թողնում նրանց, ովքեր կոնրետ մասնագիտացած են տվյալ ոլորտում: Ասել կուզի' Արտեմ Ասատրյանի գերատեսչությունում միկրո մակարդակով տեղի է ունենում այն, ինչին երկար տարիներ ականատես ենք դառնում տնտեսության տարբեր բնագավառներում, երբ հովանավորչության ու կոռուպցիոն մեխանիզմների պատճառով մրցակցությունից դուրս են մնում բոլոր այն ընկերությունները, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտ են դառնում «կտուր ունեցողների» համար:

Ընդհանրապես, շատերը նկատած կլինեն, որ հատկապես վերջին շրջանում՝ նախարար Ասատրյանը բավական հաճախ է սկսել հայտնվել մամուլի առաջին էջերում' կապված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում օրեցօր թափ հավաքող կոռուպցիոն դրսևորումների, քաղաքացիների բողոքների կտրուկ ավելացման հետ: Այնպիսի տպավորություն է, ասես աշխարհի վերջն է, ու Ասատրյանն էլ, զգալով սեփական անձի մոտալուտ վախճանը, լծվել է մի վերջին անգամ պարարտանալու գործին: Փաստորեն' հաշմանդամ երեխաների անվասայլակների վրա գումար աշխատելուց, զինհաշմանդամների ու «Փարոս» ստացողների գումարները յուրացնելուց հետո՝ հիմա էլ մարդը որոշել է սեփական չափորոշիչները հաստատել սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս հաստատությունում' ձեռքի հետ էլ «ուսուլով» լավություն անելով իրեն մոտ կանգնածներին' անկախ այն բանից' այդ մոտ կանգնածները որևիցե կապ ունե՞ն իր կողմից գլխավորած ոլորտի հետ, թե՝ ոչ:

Թե հատկապես ինչով է պայմանավորված Ասատրյանի նախարարարկան կարիերայի անավարտությունն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ: Անկասկած, դժվար թե որևէ մեկին հանդուրժվեր այնքան, որքան հանդուրժվում է նրան՝ մի պարագայում, երբ արդեն վաղուց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում գոյություն ունեցող պետական կոռուպցիայի ու կաշառակերության բնօրրաներից մեկն է դարձել, և սա այն դեպքում, երբ նախարարության գլխավոր գործառույթը սոցիալապես անապահով քաղաքացիների, հասարակության խոցելի շերտերի մասին հոգ տանելն է: Է՛, ավելի լավ չէ՞ր լինի, արդյոք, եթե սույն նախարարությունն առհասարակ գոյություն չունենար, քան լիներ այնպիսին, ինչպիսին Ասատրյանի օրոք է, երբ վերջինիս թողտվության արդյունքում այն վերածվել է կատարյալ պատուհասի' խեղճ ժողովրդի գլխին. կյանքում ինքնադրսևորման շատ ավելի մարդասիրական ձևեր կան, ինչո՞ւ Ասատրյանին չեն պարտադրում իջնել հասարակության ուսերից ու սեփական հացը վաստակելու շատ ավելի բարոյական ճանապարհներ գտնել: Ի՞նչ է, ազգաբնակչությունը կրա՞կն է ընկել սրա ձեռքը...

Դատելով ամենայնից' այո:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված