Անօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններ Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ Պուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներ Առաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան 

Ծառուկյանը` քաղաքական սերնդափոխության միակ դրոշակակիր

Վերլուծական

Դատելով ամենայնից' Հայաստանի քաղաքական կյանքում առաջիկայում սպասվող կարևորագույն իրադարձություններից մեկն իրեն այնքան էլ երկար սպասեցնել չի տա, ու մոտակայում Ծառուկյանն այլևս պաշտոնապես կհայտարարի իր' ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին: Իսկ սպասվելիք իրադարձության նկատմամբ դրսևորվող գերհետաքրքրության առիթ թե՛ հասարակությունը, թե՛ հասարակական-քաղաքական դաշտն իրոք որ ունի, չէ՞ որ ակնկալվում է, որ հենց Ծառուկյանն է դառնալու այն միակ իրական հակակշիռը, որի շնորհիվ հնարավոր է լինելու դաշտում ռեալ բալանս ապահովել, կոնսոլիդացնել հասարակության մեջ գոյություն ունեցող առողջ ուժերն ու հասարակական-քաղաքական դաշտում միանգամայն նոր մթնոլորտ ձևավորել:

Թե հատկապես ինչ ձևաչափով է Ծառուկյանն առաջիկայում պատրաստվում ակտիվ քաղաքականություն վերադառնալ, չնայած հնչող կարծիքների բազմազանությանը, կարծես արդեն իսկ ուրվագծվում է, ու, ամենայն հավանականությամբ, վերադարձն այդ՝ կայանալու է վերկուսակցական ֆորմատի դաշինքի ստեղծման ճանապարհով. Ծառուկյանն առաջիկայում փորձելու է իր շուրջը համախմբել հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին ու ուժերին' նպատակ ունենալով երկրի ներսում հասնելու այնպիսի փոփոխությունների, որոնք վաղուց պահանջարկված են, որոնց կարիքը տարիներ շարունակ զգացվում է հենց հասարակության ներսում. նա հենվելու է ինտելեկտուալ, չվարկաբեկված, աշխատասեր ու հաջողակ մարդկանց վրա, որոնց ներուժը բավարար կհամարվի երկրում իրական բարեփոխումների գործընթաց սկսելու ու այն գլխավորելու համար:

Այն մասին, որ 2017-ի ընտրություններն իրենց որակով ու բովանդակությամբ, հնարավոր է՝ էականորեն չտարբերվեն նախորդ բոլոր ընտրություններից, խոսվում է վաղուց: Այս տխուր հեռանկարը, պետք է խոստովանել, այնքան էլ անիրատեսական չէ' հաշվի առնելով այն, թե ինչ դեմքեր են առավելապես ներգրավված համապատասխան գործընթացներում. գործնականում չկա մեկն, ում ժողովուրդը դժբախտություն ունեցած չլինի ճանաչել «մոտիկից», սեփական մաշկի վրա զգացած չլինի մաքուր պրոպագանդայի ու իրականության միջև գոյություն ունեցող խոր տարբերությունը: Այլ խոսքերով' որքան էլ փորձ արվի «հին գինին նոր տիկեր լցնելու», առնվազն անհեռատես մեկը պետք է լինել' չհասկանալու, որ իրական փոփոխությունների հասնելու համար՝ դաշտում առկա «կադրային ռեզերվն» իրեն վաղուց սպառել է: Հետևաբար' ապրիլյան ընտրությունների արդյունքում ձևավորվելիք ապագա խորհրդարանը որակական միանգամայն այլ պատկեր կարող է ունենալ միայն այն պարագայում, եթե հնարավոր դառնա քաղաքական դաշտում սկիզբ դնել ոչ թե կեղծ, այլ իրական սերնդափոխության պրոցեսի, առաջ բերել գործիչների, որոնք ընկալելի կլինեն ժողովրդի կողմից:

Այս իմաստով' պետք է նկատել, որ առաջիկա ընտրություններին հաջողությունն ուղեկցելու է այն քաղաքական միավորին, որն իր հիմնական խաղադրույքը կանի հենց սրա վրա. ոսկե սարեր էլ խոստանաս, եթե հասարակության մեջ քո թիմը վարկաբեկված է, ոչ ոք քեզ չի հավատալու' թեկուզ «կաշվիցդ էլ դուրս գաս»: Հետևաբար' առաջիկայում կհաջողի այն քաղաքական միավորը, որն այնքան իմաստուն կգտնվի, որ առաջինը կպարզի սերնդափոխության դրոշն ու իր շուրջը կհամախմբի առողջ իդեաներով ներշնչված հասարակական այն շերտին, որ թեպետ ունի պոտենցիալ' երկրում փոփոխություններ իրականացնելու, բայց մի շարք սուբյեկտիվ գործոններով պայմանավորված' նախկինում հնարավորություն չի ունեցել գաղափարներն այս՝ կյանքի կոչելու:

Անկասկած, Ծառուկյանի նորարարությունը կայանալու է հենց այն բանում, որ նա առաջինն է լինելու, ով, գիտակցելով այս պարզ ճշմարտությունը, դառնալու է քաղաքական դաշտի սերնդափոխության այն միակ լոկոմոտիվն, ում շնորհիվ այս գործընթացը կրելու է ոչ թե ձևական բնույթ, այլ' էական, առանց որի դատապարտված ենք բոլորս:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը
Ամենադիտված