Ուղիղ. Փաստաբանների ասուլիսը` Վեդիի մանկապղծության դեպքի առիթով (տեսանյութ) Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին Խաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին Ուղիղ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին (տեսանյութ) Տիգրան Կիրակոսյանի տպավորիչ հաղթանակը ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար, եթե Թեհրանը համաձայնի գործարքի Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Վթարի պատճառ դարձած 19-ամյա «գոնշիկի» նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Համանման բազմաթիվ իրավիճակ ունեինք. Գլխավոր դատախազը՝ Վեդիում մանկшպղծnւթյшն դեպքերի մասին ՆԳՆ-ն Բերքաբերի բնակիչներին զգուշացնում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ «Տարածաշրջանը հակամարտությունների գոտուց վերածվել է խաղաղության տարածաշրջանի»․ ԱԽ քարտուղար 

Սեյրան Օհանյանը պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին

Բլոգոսֆերա

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ

Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն իր էությամբ անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար: Եվ այս կապակցությամբ սկզբունքային դիրքորոշումս ուզում եմ ներկայացնել հստակ և առանց երկիմաստությունների:

1. Հայաստանը պարտավոր է գտնել արժանապատիվ խաղաղության բանաձև իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս նպատակի համար պետք է ծառայեցվեն մեր պետության և ողջ հայ ժողովրդի ռեսուրսներն ու ջանքերը։ 10–միլիոնանոց հայությունը ունակ է ապահովելու Հայաստանի և Արցախի զարգացումն ու անվտանգությունը։ Այս գաղափարի գիտակցումը և դրանով պայմանավորված գործունեությունը էապես փոխում են մեր կշիռը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ միջազգային ասպարեզում: Այդ ուղղությամբ պետք է տարվի հսկայական աշխատանք, և, իհարկե, կան մարդիկ և շրջանակներ, ովքեր կարող են դա իրագործել։

2. Խաղաղության գինն ամենալավը գիտենք զինվորական ու մարտական ճանապարհ անցածներս: Մենք ամենաշատն ենք ուզում խաղաղություն:

Երկրի զարգացման և արժանապատիվ խաղաղության հասնելու համար պետք է մշակել նոր բանաձև՝ հաշվի առնելով մշտական արտաքին վտանգի գործոնը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների տարատեսակ շահերը և այդ շահերի բախումը, մեր տարածաշրջանի երկրների՝ անվտանգության տարբեր համակարգերին ինտեգրվելու մոտեցումները:

Այսպիսով՝ պետք է զգոն լինել, քանզի մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը սուր են լինելու դեռ երկար ժամանակ:

3. Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։

Ոչ թե Արցախի հարցը ամեն գնով և արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք: Եվ քանի որ սա համահայկական հարց է, ուստի, պատկերավոր ասած, չի կարելի մի եղբոր հաշվին լուծել մյուս եղբոր խնդիրը: Մենք պարտավոր ենք տեր կանգնել դժվարությամբ և արյան գնով ձեռք բերված հաղթանակին ու անկախությանը։

4. Մեր , և այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք։

5. ԵԱՀԿ Մինսկի խումբը, առանձին պետություններ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, միջազգային հանրությունը իրականացնում են կարևորագույն միջնորդական առաքելություն՝ փորձելով գտնել խաղաղ կարգավորման բանաձևը։ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին, ըստ իս, գտնվում է Երևանում և Ստեփանակերտում, որոնք Բաքվի հետ պետք է համաձայնության տարբերակ գտնեն: ԼՂՀ-ն՝ որպես հակամարտության լիարժեք կողմ, պետք է հասնի իր սուբյեկտայնության միջազգային ճանաչմանը:

6. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և արժանապատիվ խաղաղությունը ապահովվելու են ոչ միայն միջպետական համաձայնագրերով, այլ հակամարտող կողմերի միջև առկա ուժերի հաշվեկշռով։ Անվտանգության հարցերում ապավինելով սեփական ուժերին՝ պետք է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների և գործընկերների հետ, ինչը հնարավոր է միայն սեփական երկրի կշիռն ու վարկանիշը բարձրացնելով։

7. Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու և բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է ստեղծել զարգացող և մրցունակ տնտեսական համակարգ։

Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից և ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության և արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձևավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն։

8. Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը մեր զինվորներն ու սպաներն են՝ հայոց բանակը։ Բանակը չի կարող դիտարկվել որպես պետության ու մեր քաղաքացիների վրա դրված ծանր բեռ։ Պետության քաղաքական, տնտեսական վերնախավի կարևորագույն պարտականությունն է շարունակել նաև բանակահենք տնտեսության զարգացման ուղին՝ կառուցված բարձր տեխնոլոգիաների և ժամանակակից գիտելիքների վրա:

Հայկական զինված ուժերը 1994 թվականին պարտադրել են հրադադար և հետագայում պարբերաբար իրականացրել այդ գործառույթը, սակայն ուզում եմ հատուկ նշել, որ խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, և բանակն այդ գործընթացում այլ կարևորագույն գործոններից միայն մեկն է։ Տնտեսական, դիվանագիտական և այլ համակարգերի աշխատանքը ոչ պակաս կարևոր է ու կատարում է կանխարգելիչ և հակառակորդի ախորժակը զսպող դեր։

9. Ես հավատում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ ունենալ փոխհամաձայնություն և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մինչև հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ չձևավորվի, դժվար է բանակցային գործընթացում առարկայական առաջընթաց արձանագրելը:

Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական և այլ ոլորտի փորձագիտական գնահատականների վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են և անընդունելի, հատկապես որ պաշտոնական Բաքուն իր կողմից որևէ փոխզիջման մասին չի խոսում և ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը նշանակում է տրվել ինքնախաբեության:

Արցախի ներկա սահմանները ձևավորվել են ադրբեջանական երկու ագրեսիաների դիմակայելու արդյունքում՝ արցախահայության անվտանգության երաշխավորման համար անհրաժեշտ պաշտպանության խորություն ապահովելու նկատառումներից ելնելով: Հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ ադրբեջանական ապրիլյան ագրեսիան, ըստ էության, լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանները:

Հարկավոր է հաշվի առնել այն, որ հակամարտության կողմերը տարբեր եղանակով են տեսնում լուծումը: Փոխհամաձայնությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվի ագրեսիվ-ծավալապաշտական նկրտումներից՝ ընդունելով արցախահայության ինքնորոշման արդյունքը՝ Արցախ պետության գոյությունը: Սա՛ է մեր երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության բանաձևը:

10. Ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնական գրավականն է: Հայաստանակենտրոն բոլոր ուժերն իրենց ջանքերը պետք է ներդնեն ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու և այդ որակի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ձևավորելու համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ FDA-ն արգելափակել է COVID-19-ի և հերպեսի պատվաստանյութերի անվտանգության ուսումնասիրությունների հրապարակումըՍալդոն հայտնել է Խերսոնում ստեղծված դժվարին իրավիճակի մասինՈւղիղ. Փաստաբանների ասուլիսը` Վեդիի մանկապղծության դեպքի առիթով (տեսանյութ)Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին Ցարևը Զելենսկու հայտարարած հրադադարը «ներկայացում» է անվանելԲրիտանացի նախկին դեսպանը դրական է գնահատել ԱՄՆ-ի և Իրանի մերձեցումըՃապոնիան հայտարարել է, որ Տոկիոն ռազմական տեխնիկա չի մատակարարի ԿիևինՄհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակումըՍինգապուրում բուլինգի համար դպրոցականներին կպատժեն փայտի հարվածներով Թուրքիայի փոխնախագահը անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններինԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին Իրանը նախապես զգուշացվել էր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի կողմից հնարավոր գործողությունների մասինԵղեգիսի կիրճում Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար (տեսանյութ)Ինչպիսին է մթնոլորտային օդի որակը ԵրևանումԱրմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերըԹրամփը հայտարարություն է արել Հորմուզի նեղուցի բացման մասինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԶախարովան քննադատել է ԱՄՆ ներգաղթային քաղաքականությունըՈւղիղ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին (տեսանյութ) Կայացել է Համբարձում Մաթևոսյանի և Պեդրո Մորենոյի հանդիպումը՝ տնտեսական և բնապահպանական օրակարգովՌուսաստանի Կենտրոնական բանկը կրկին կսկսի արտարժույթի գնումներըԱՄՆ-ն վերջնաժամկետ է սահմանել Իրանի` համաձայնագրի հիմնական կետերին պատասխանելու համարՊակիստանը շնորհակալություն է հայտնել Թրամփին Հորմուզի նեղուցում գործողությունները կասեցնելու համարՏիգրան Կիրակոսյանի տպավորիչ հաղթանակը ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբՄեծ Բրիտանիան բավարար միջոցներ չունի բարձր տեխնոլոգիական զենքի մշակման համար․ FTԹրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար, եթե Թեհրանը համաձայնի գործարքիՍրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ ՄանուկյանԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու զինյալ խմբավորումների ոչնչացման մասինToyota-ն դատարան է տվել ավտոդիլերին՝ միլիոնավոր դոլարների խախտումների պատճառովՔննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխության նախագիծը (տեսանյութ)Վթարի պատճառ դարձած 19-ամյա «գոնշիկի» նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Թրամփը կոշտ վերջնագիր է ներկայացրել ԻրանինՓորձագետը քննադատել է Մակրոնի և Փաշինյանի ջերմ հրաժեշտը ԵրևանումՉինաստանը կոչ է անում Մերձավոր Արևելքում հրադադարի ռեժիմի պահպանմանԲժիշկները զգուշացնում են՝ խռմփոցը կարող է վտանգավոր լինել առողջության համարՍա պատահականություն չէ. Չինաստանում ուշադրություն են դարձրել Պուտինի և Թրամփի զրույցից հետո Ռուսաստանի գործողություններինՀամանման բազմաթիվ իրավիճակ ունեինք. Գլխավոր դատախազը՝ Վեդիում մանկшպղծnւթյшն դեպքերի մասինՀՀ ԱԽ քարտուղարը գոհունակությամբ ընդգծել է Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկանՄարիա Զախարովան պատմել է՝ ինչպես է անցել իր հարսանիքը Նյու ՅորքումՀաստատվել է ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցըՌուսների համար Ասիա մեկնելու գները սկսվում են 123 հազար ռուբլուցՌոբերտ Աբիսողոմոնյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են ՄԱԶԾ-ի հետ համագործակցության հեռանկարներըԱլկոհոլից հրաժարված Գրիգորի Լեպսը բացահայտել է իր մեծ նպատակըԱրաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտելՎրաստանում բացատրել են՝ ինչու է Զելենսկին ակտիվացել Հարավային ԿովկասումՌԴ-ի գործողությունները խախտnւմ են Պուտինի կողմից հայտարարված զինшդադարը. Ուկրաինայի ՊՆ խորհրդականՕրենսդրական հստակեցումներ․ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը (տեսանյութ)Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Axios. ԱՄՆ-ը ակնկալում է, որ Իրանը կպատասխանի գործարքի առաջարկներին 48 ժամվա ընթացքումՌուսաստանի նավթագազային եկամուտները կտրուկ նվազել են
Ամենադիտված