Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է Լոռու մարզի 59-ամյա բնակչուհու դի՝ բռնության հետքերով
Հասարակություն
shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 69/2 հասցեում կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Լոռու մարզի բնակչուհի, 59-ամյա Կարինե Հակոբյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծված հետքեր։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը