Մխիթարյանը` «Լիվերպուլ»-ի դեմ կայանալիք խաղի և Կլոպի մասին
Սպորտ
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Լիվերպուլ»-ի դեմ կայանալիք դիմակայությանը և նշել.
«Բոլորը սպասում են կիրակի օրը «Լիվերպուլ»-ի հետ կայանալիք խաղին: Գիտեմ խաղի կարևորությունը: Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ նման մակարդակի խաղի: Պետք է պատրաստ լինենք, խաղանք թիմի և երկրպագուների համար: Ամեն ինչ պետք է անենք այս խաղում հաղթելու համար, քանի որ այն պատմության մեջ կմտնի:
Կլոպն ավելի ուժեղ է դարձել, քան նախորդ տարի էր: Շատ լավ եմ ճանաչում նրան: Նա մեծագույն մարզիչներից մեկն է և կարող է թիմին այլ մակարդակի հասցնել: Կարծում եմ՝ լավ խաղ կստացվի: Կլոպը կարողանում է ֆուտբոլիստներին վստահություն տալ և օգտագործում են նրանց ամենաուժեղ կողմերը», - Մխիթարյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 15-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու