8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Չհիմնավորված լավատեսության 100-րդ օրը...

Վերլուծական

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը լրագրողական համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ վերջինս իրեն բնորոշ լավատեսական ոճով ամփոփեց կառավարության գործունեության 100-րդ օրվա գրանցած հաջողությունները և բացթողումները: Կարեն Կարապետյանի ասուլիսից թերևս կարելի է անել մի ուշագրավ հետևություն, որը կարմիր թելի պես անցնում էր ողջ հանդիպման ընթացքում՝ վարչապետը կամ երբևէ չի տիրապետել երկրում ստեղծված իրավիճակին, կամ կորցրել է վերահսկողությունը քաղաքական և տնտեսական դաշտերում տեղի ունեցող բուռն իրադարձությունների նկատմամբ:

Ասուլիսն ինչպես միշտ լի էր թվերով, պարզաբանումներով, սակայն, ինչպես և ակնկալվում էր, վարչապետը խուսափեց որևէ հարցի շուրջ հստակ դիրքորոշում արտահայտելուց, հարցադրումներին պատասխանելով առավելապես մենեջերական դիրքերից և ոչ թե վարչապետի, որը հիշեցնենք՝ քաղաքական պաշտոն է : «Մի վախեցեք. լավա լինելու»՝ հանրությանը հանգստացրեց Կարեն Կարապետյանը: Ցավոք սրտի հայ հասարակության մի զգալի հատված դժվար թե կիսի Կարեն Կարապետյանի այս չհիմնավորված լավատեսությունը, հատկապես, երբ կառավարության գործունեության 100-րդ օրն էլ լրանալուց հետո մենք ականատես չենք լինում երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում քիչ թե շատ որակական փոփոխությունների:

Փաստացի այս պահին Կարեն Կարապետյանը խուսափում է քաղաքական գնահատականներ տալուց: Կամ վարչապետը իրապես չի վերահսկում երկրում տեղի ունեցող գործընթացները, քանի որ քաղաքական ինքնուրույն սույբյեկտ չի հանդիսանում, կամ էլ` մտածված կերպով շրջանցում է այն բոլոր կարևորագույն հիմնախնդիրները, որոնց շուրջ իր արտահայտվելը կարող է խառնել իշխող կուսակցության նախընտրական խաղաքարտերը:

Ամենայն հավանականությամբ Կարեն Կարապետյանը գտնվում է Սերժ Սարգսյանի կողմից կազմված նախընտրական և հետընտրական ծրագրերի տիրույթում և ամբողջությամբ կախման մեջ է գտնվում այդ ծրագրերից: Դա է պատճառը, որ ասուլիսի ընթացքում վարչապետը խոսում էր առավելապես տնտեսական հարցերի շուրջ, մոռանալով, որ հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի առաջացման հիմքում ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիրներն ու սխալներն էին: Ակնհայտ է, որ իշխանության ներսում ընթացող այս լուռ հակամարտության պայմաններում, երբ կառավարող կուսակցությունը այսօր չի կարողանում լուծել իշխանության բացի խնդիրը՝ դժվար է ակնկալել կառավարության արդյունավետ աշխատանք: Հետևաբար, Կարեն Կարապետյանը ջանում է ամեն գնով հետաձգել քաղաքական հարցերի` իր քաղաքական ապագայի շուրջ հստակ դիրքորոշում հայտնելը` ջանալով ժամանակ շահել: 

Կարեն Կարապետյանը պարզապես փաստի առաջ է կանգնել: Վարչապետ դառնալու առաջարկությունն ընդունելով նրա մտքով չի էլ անցել, որ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու տեսանկյունից իր համար անտեսանելի և անհաղթահարելի խոչընդոտներ կան: Ըստ նրա, եթե հաջողություններ ունենա 2018 թվականին շարունակելու է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Հետաքրքիր է` Կարեն Կարապետյանը չսպասեց, որ այս հայտարարությունն անի նախագահ Սերժ Սարգսյանը, այլ` ինքն իրենց հռչակեց իրավահաջորդ: Մինչ 2018 թվականը դեռ ժամանակ կա, որի ընթացքում Հայաստանն ապրելու է խորհրդարանական ընտրություններ և իշխանությունը պարտավորվածություն ունի լուծելու ժողովրդի համար կենսական շատ և շատ խնդիրներ, բայց այլևս մեկ բան փաստ է, քաղաքական դաշտում նախագահն ունի իրեն իրավահաջորդ հռչակած վարչապետ:

Ի՞նչ կարելի է ասել Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության այս 100 օրերի մասին: Ի սկզբանե պարզ էր, որ այս կառավարությունից կարելի է ակնկալել քաղաքական որակյալ շոուներ, ստենդ-ափ էր, բայց ոչ լուրջ վերլուծական և գործնական աշխատանք՝ ուղղված նախորդ կառավարության սխալները ուղղելուն և երկիրը ողբալի վիճակից դուրս բերելուն: Թերևս փաստ է այն, որ նոր կառավարությունը չօգտագործեց այս ժամանակահատվածը հասարակության սպասումները արդարացնելու և քիչ թե շատ գործնական քայլեր կատարելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված