ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԳՐԵԿՈ-ի առաջարկությամբ `ուժեղացվել է քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողությունը
Հայաստան
Հետևելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԳՐԵԿՈ-ի առաջարկություններին, ուժեղացվել է քարոզարշավի ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին արձանագրված է ապրիլին 2 –ին Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ .ԺՀՄԻԳ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակի' օրերս հրապարակած «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության զեկույցում» նախընտրական քարոզարշավի ու ֆինանսավորման անդրադարձում:
«Այժմ Ընտրական օրենսգրքով երաշխավորվում է ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության (ՎՎԾ) անկախ կարգավիճակը, և մասնակիցներից պահանջվում է ստուգման նպատակով ՎՎԾ-ին պարբերաբար մանրամասն հաշվետվություն ներկայացնել նախընտրական հիմնադրամների ֆինանսական հոսքերի վերաբերյալ: Նախընտրական հիմնադրամի և ստուգումների վերաբերյալ հաշվետվությունների տվյալները տեղադրվում են ԿԸՀ համացանցային կայքում, ընդհուպ մինչև ընտրությունների օրվան նախորդող օրը»,-նշվում է զեկույցում:
Արձանագրվում է նաև , որ պաշտոնական քարոզարշավի ընթացքում մասնակիցներին տրվում է հանրային ռեսուրսներից, այդ թվում՝ անվճար և վճարովի եթերաժամից, պաստառները փակցնելու համար նախատեսված տեղերից և ընտրողների հետ հանդիպելու համար նախատեսված տարածքներից օգտվելու հավասար հնարավորություն:
Որպես հանրային ռեսուրսների չարաշահման դեմ միջոց՝ նոր Ընտրական օրենսգրքով մասնակիցներին արգելվում է քարոզարշավ անցկացնել պաշտոնական գործունեության ընթացքում, ընտրական շտաբները տեղակայել պետական մարմինների զբաղեցրած շենքերում և փակցնել պաստառներ պետական մարմինների զբաղեցրած շենքերի վրա»,-հավելել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը