Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի «Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». Վարդանյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Էրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ «Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն Սիմոնյան Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան Սպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ» Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ 

Հայաստանը հետևողականորեն բարձրացնում է և ամրապնդում իր պաշտպանական ունակությունները. Նախագահ Սարգսյանի հոդվածը «Իզվեստիա»-ում

Հայաստան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոդված է հրապարակել «Իզվեստիա»-ում: Ներկայացնում ենք հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը:

Հայաստանը Երրորդ հանրապետության 25-ամյա հոբելյանական տարում հասել է յուրօրինակ հանգրվանի' պետականաշինության հստակ, արժեքավոր փորձով, իր ձեռքբերումներով և սխալներով, բայց դեպի ապագա նայող վստահ հայացքով: Այդ ճանապարհը չի եղել դյուրին: Չնայած 1988 թվականի երկրաշարժի հետևանքների հաղթահարման դժվարություններին, մեզ պարտադրված պատերազմին, դեպի Հայաստան փախստականների հոսքին, շրջափակմանը, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի խզմանը, էներգետիկ ճգնաժամին և այլ խնդիրներին, Հայաստանը ձեռնարկել է հստակ քայլեր իր անկախ պետականության վերականգնման ուղղությամբ: Ահա հենց այդ ձգտումը միավորել է և միավորում է ամբողջ աշխարհում գրեթե 10 մլն մեր հայրենակիցներին' Հայաստանն անվտանգ, ժողովրդավարական, ծաղկող երկիր տեսնելու ցանկությամբ:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների պայմաններում մենք մեր համակ ուշադրությունն են սևեռել երկրի պաշտպանական կարողությունների վրա: Զարմանալի չէ, որ առաջին կայացած ինստիտուտներից մեկը մեր բանակն է, որն արդեն երկար ժամանակ տարածաշրջանում համարվում է ամենաուժեղն ու մարտունակը: Եվ այսօր, ձևավորումից 25 տարի անց, Հայաստանի Զինված ուժերը շարունակում են կատարելագործվել, ամրապնդելով օպերատիվ հնարավորությունները, հագեցված լինել ժամանակակից սպառազինությամբ, համալիր կերպով զարգացնել արդյունավետ կառավարման համակարգը' քաղաքացիական ժողովրդավարական վերահսկման և միջազգային ռազմաքաղաքական համագործակցությամբ:

Հայաստանը հետևողականորեն բարձրացնում է և ամրապնդում է իր պաշտպանական ունակությունները, այդ թվում, իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում: Մեր կողմից ստեղծվել է Միացյալ զորամիավորում (Объединенная группировка войск), ձևավորվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան:

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում նշանակալի իրադարձություն եղավ 2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այցելությունը Գյումրում տեղակայված 102-րդ ռազմաբազա, որտեղ դիտարկվել է ռազմաբազայի ռազմատեխնիկական արդիականացմանը և ծառայության արդյունավետության բարձրացմանը վերաբերող խնդիրներ: Դրանց լուծման համար նպատակահարմար է, որ հայկական և ռուսական կողմերի միջև ծավալվեն շահագրգիռ քննարկումներ՝ Գյումրիում ռազմաարդյունաբերական համատեղ համալիրի ստեղծման նախագծի շուրջ:

Դրա հետ մեկտեղ, բազմապրոֆիլ համալիրի ծավալը պետք է դիտարկել այսպես, որ այն 102-րդ ռազմաբազայի արդիականացման խնդիրների լուծմանը զուգահեռ, կարող է դառնալ Ռուսաստանի և Հայաստանի սահմանակից պետությունների ռազմատեխնիկական համագործակցության հաստատման հարթակ՝ սպառազինությունների՝ ՌԴ-ի համար ավանդական շուկաներ ելքի հնարավորությամբ: Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը կլինի գործոն՝ քաղաքում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման համար:

Այս ամենն ուղղված է բացառապես անվտանգության ապահովման երաշխավորմանը և երկրի հստակ ժողովրդավարական զարգացմանը' ելնելով խաղաղության և կայունության ապահովումից մեր պայթյունավտանգ տարածաշրջանում, որտեղ առկա են չլուծված զինված կոնֆլիկտներ:

Լինելով ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, շարունակում է հետևողական և կառուցողական ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու համար:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան 2016 թվականի ապրիլին հասցրեց նշանակալի վնաս կոնֆլիկտի բանակցային գործընթացին և այն ջանքերին, որոնք ուղղված էին կողմերի միջև վստահության վերականգնմանը:

2017 թվականի փետրվարի 24-25-ը շփման գծի երկայնքով իրավիճակի սրումը, հերթական անգամ ցույց է տվել, որ հրադադարի ռեժիմը խախտողին բացահայտելու հարցը շարունակում է խնդրահարույց մնալ, և ընդգծել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման մասին 2016 թվականին Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնության արդիականությունը և դրա հրատապ իրագործումը' ուղղված կրակի դադարեցմանը: Ի տարբերություն մյուս կոնֆլիկտների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կոնսենսուսի շարունակականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, թույլ է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դիտարկել որպես արդյունավետ հարթակ այս երկրների միջև կառուցողական երկխոսության համար:

Բաքվում պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանը և համանախագահ երկրները խոսում են նույն լեզվով: Քաղաքակիրթ աշխարհում բանակցություններին այլընտրանք չկա: Պատերազմը խնդրի լուծման ճանապարհ չէ և միայն երկխոսության ու ոչ թե վերջնագրերի լեզվով հնարավոր կլինի հասնել խաղաղության: Մենք ելնում ենք նրանից, որ ազգերի' սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը համարվում է ժամանակակից աշխարհի անբաժան մասը: Եվ միայն այս հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի:

Բացի այդ, հարկավոր է ուշադրություն դարձնել միջազգային փորձագիտակա ն հանրության գնահատականներին, որոնք կարծում են, որ Արցախում հետևողականորեն ժողովրդավարական պետական կառուցվածք է հաստատվում: 1991թ. սկսած' Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են անցկացվում մրցակցային պայմաններում, իսկ 1998թ. ընտրությունների միջոցով ձևավորվել են տեղական ինքնակառավարման մարմինները: Միջազգային դիտորդների գնահատականներով' որպես քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլ' Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընտրություններն անցնում են հանրապետության ընտրական օրենսգրքին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: 2006թ. հանրաքվեի միջոցով ընդունված սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետականաշինության գործընթացին համակարգային բնույթ տվեց: Ներկա պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը վերջերս կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում վերանվանվել է Արցախի Հանրապետություն, իր քաղաքական մշակույթով և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման մակարդակով հանդիսանում է կայունության և անվտանգության գործոն ինչպես Լեռնային Ղ արաբաղի հակամարտության գոտում, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի պայթյունավտանգ տարածաշրջանում:

Չնայած ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելուն և դրա հետ կապված օբյեկտիվ դժվարություններին, միջազգային տնտեսական կոնյունկտուրայի ոչ բարվոք վիճակին, մեզ հաջողվել է երկրի զարգացման համար ստեղծել կայուն մակրոտնտեսական համապատասխան պայմաններ: Այս ամենը բարձր են գնահատում նաև մեր գործընկերները: Հայաստանը միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից ճանաչվել է բիզնեսի համար ամենաազատական երկրներից մեկը: Մենք առաջնահերթ խնդիրներից մեկն ենք համարում երկրում աշխատանքային և ներդրումային միջավայրի բարելավումը: Հայաստանի նե րդրումային առավելություններից մեկն այն է, որ մենք շատ երկրների հետ ունենք առևտրի արտոնյալ ռեժիմներ, ազատ առևտրի համաձայնագրեր՝ գրեթե բոլոր ԱՊՀ երկրների հետ: Հայաստանն օգտվում է արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից' GSP համակարգից ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի հետ, համընդհանուր GSP+ համակարգից Եվրոպական Միության երկրների հետ:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսական և առևտրային հնարավորությունները մեծապես ընդլայնվեցին նրա շնորհիվ, որ մեր առջև բացվեց ԵԱՏՄ անդամ երկրների 180 միլիոնանոց շուկան: Միությունը հնարավորություններ է ստեղծում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար: Սա, անկասկած, մեծ առավելություն է: Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը, մեր տնտեսության տարբեր ճյուղերում' արդյունաբերության, տրանսպորտի, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության ոլորտներում գլխավոր ներդրողը Ռուսաստանն է: Այս տարի մենք նշում ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 20-ամյակը: Սակայն մենք մտադիր չենք ձեռքբերածով բավարարվել: Մեր համագործակցության ներուժը, անկասկած, շատ ավելի բարձր է: Հենց սա է մոտիվացնում մեր երկրների կառավարություններին' փոխշահավետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար ներդրումային նոր հնարավորություններ որոնելու հարցում:

Հայաստանը 2015թ. սահմանադրական հանրաքվեից հետո կանգնած է ֆունդամենտալ քաղաքական բարեփոխումների առջև, որոնք միտված են լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի ձևավորմանը: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, բաց քաղաքացիական հասարակության զարգացումը, թափանցիկ և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումը մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններն: Հայաստանի ղեկավարության առջև կանգնած գլխավոր խնդիրներն են անվտանգության ապահովումը և կայուն ժողովրդավարական զարգացման համար պայմաններ ստեղծելը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել
Ամենադիտված