«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջ ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանը Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Ֆրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանը 

Հայրենիքի զինվոր զավակները

Հասարակություն

Սահմանում տիրող լարվածության և հակառակորդի կողմից ցանկացած պահի սադրանքների դիմելու պայմաններում դիրքապահի պարտականությունների կատարումը, բացի մասնագիտական պատրաստվածությունից, հերոսություն, նվիրում և հայրենասիրական կամք ու պատրաստակամություն են պահանջում յուրաքանչյուրից: Ուժերի գերլարման, անօրինակ սխրագործությունների ու քաջության, իսկ երբեմն էլ` կյանքի գնով է մեր տղաներին հաջողվում շատ հաճախ մարտական գործողություններից ոչնչով չտարբերվող պայմաններում կատարել հայրենիքի պաշտպանի ամենօրյա նվիրական առաքելությունը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում Հրայր Փաշայանը «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում այցելել է պաշտպանության բանակի գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր և զինծառայության ու հայրենասիրությանն առնչվող հարցերի շուրջ զրուցել դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում լավագույն կողմերով իրենց դրսևորած զինծառայողների հետ։

+++

ՙԴիրքապահի պարտականությունների արժանապատիվ կատարումը հայրենասիրության անմնացորդ դրսևորում է՚

 

Հենց այսպիսի համոզմունքով է Իշխան Գևորգի Մխիթարյանը կատարում դիրքապահի պարտականությունները: Ծնվել է 1997 թվականին՝ Երևան քաղաքում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է հայ-հունական պետական քոլեջում, որպես խոհարար-տեխնոլոգ: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականի հուլիսին:

Զինծառայության ընթացքում Իշխանն իրեն դրսևորել է որպես կարգապահ և պատասխանատու զինծառայող՝ վստահված ծառայողական պարտականությունները կատարելով ճիշտ ու ժամանակին: Լինելով բանիմաց ու ընկերասեր, կարճ ժամանակում արժանացել է ինչպես վերադաս հրամանատարաության, այնպես էլ ծառայակից ընկերների վստահությունը: Ստանալով կրտսեր սերժանտի զինվորական կոչում` ստանձնեց դիրքի ավագի պարտականությունները և մեր Հայրենիքի որոշակի հատվածի պահպանության ու պաշտպանության պատասխանատվությունը:

ՙԱյսպիսի բարդ ու պատասխանատու առաքելությունն առանց ծառայակից ընկերների ու վերադաս հրամանատարության գործուն աջակցության հնարավոր չէ հավուր պատշաճի կարտարել: Որպես կապող օղակ հանդես գալով նրանց միջև` ես իմ հերթին ամեն ինչ անում եմ և՜ հրամանատարության կողմից առաջադրված խնդիրները կատարելու, և՜ դիրքապահների խնդիրները լուծելու համար: Իհարկե դրա համար նախևառաջ պետք է մարդկանց հետ ճիշտ շփվելու ունակություններ ունենալ: Այլապես չհասկացված լինելու հանգամանքը դժվարին խնդիրների առաջ կարող է կանգնեցնել: Չէ՞ որ մարդկային հարաբերությունները բավականին բարդ ու բազմաբովանդակ են՚,- մեզ հետ զրույցում ասաց կրտսեր սերժանտ Իշխան Մխիթարյանը` հավելելով, որ անձնակազմի միջև առկա է ընկերական առողջ մթնոլորտ և ցանկացած պահի պատրաստ են օգնել մեկը մյուսին:

Դիրքապահի պարտականությունները կատարելու ընթացքում կրտսեր սերժանտը կարևորում է մարտական հերթապահությանն առնչվող բոլոր հարցերը` հավաստիացնելով, որ այստեղ մանրուքներ չկան: ՙՀայրենիքի պաշտպանի բարդ ու պատասխանատու պարտականությունների կատարման ընթացքում առաջին հերթին պետք է ուշադիր լինել ինչպես դիտարկումներ կատարելիս, այնպես էլ առօրյա ծառայության ընթացքում: Դիտարկումների կատարման ընթացքում չպետք է շեղվել առաջադրված խնդրի իրագործումից, չհրապուրվել ոչնչով, չշեղել ուշադրությունը, որպեսզի կարողանանք ժամանակին նկատել հակառակորդի գործողությունները, զեկուցենք վերադաս հրամանատարությանը և դրան համապատասխան քայլեր իրականացնենք:

Երկրորդ կարևոր հանգամանքը` մասնագիտական ունակություններին տրիրապետելն է, որի համար տարաբնույթ պարապմունքներ ենք իրականացնում թե՜ մշտական տեղակայման վայրում, թե՜ դիրքերում: Արդյունքում ունենում ենք իրենց գործին հմտրեն տրիրապետող զինծառայողներ, ովքեր գիտակցում են առաջադրված մարտական խնդրի և դիրքապահի պարտականությունների կատարման կարևորությունը՚:

 

Խոսելով դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում հայրենասիրական գործոնի դերի մասին, դիրքի ավագն այն որակեց որպես հայրենասիրության գործնական և ամենաբարձր դրսևորում: ՙ18-20 տարեկան տղաները, իրենց երիտասարդ հրամանատարների հետ միասին կանգնած լինելով հակառակորդին դեմ հանդիման, երբեմն նաև կյանքի գնով են պահպանում հայրենիքի սահմանների անառիկությունը: Դրանից բարձր հայրենասիրություն, կարծում եմ գոյություն չունի: Այսինքն, եթե զինծառայողների մեջ հայրենասիրական գաղափարներ խորը չլինեին, իսկ Հայրենիքի հանդեպ սերն անկեղծ, ապա նրանք գիշեր թե ցերեկ, ցրտին թե տապին անձնվիրաբար չէին կատարի այդ առաքելությունը: Դիրքապահի պարտականությունների ստանձնումն արդեն իսկ հայրենասիրություն է: Իսկ դրանց արժանապատիվ կատարումը` հայրենասիրության անմնացորդ դրսևորում: Մենք գիտակցաբար ենք մեր պարտականությունները կատարում, քանի որ դրանից է կախված մեր հարազատների, ընկերների ու ժողովրդի անվտանգությունը՚,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Իշխան Մխիթարյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել
Ամենադիտված