Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հովիկ Աբրահամյանին կվերադարձնեն

Վերլուծական

Ամառային արձակուրդներին մնացել են հաշված օրեր, իսկ դա նշանկում է, որ 2018-ին ընդառաջ ծավալվելիք ներքաղաքական բուռն գործընթացներն ամենևին էլ սարերի հետևում չեն: Ճիշտ է՝ որոշ վերլուծաբաններ ու քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ 2018-ը ևս Հայաստանի ներիշխանական բուրգի վերջնական ձևավորման տեսանկյունից վճռական կարող է և չլինել՝ որպես վերջնական ու վճռական տարեթիվ այս անգամ արդեն մատնանշելով 2022-ը, սակայն, այն, որ առնվազը հանգրվանային իմաստով 2018-ն, իրոք, անկարևոր չես համարի, անքննարկելի է:

Վերջին շրջանում, շատերը նկատած կլինեն, բավական ակտիվացել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջ ծավալվող խոսակցություններն, ինչը, հաշվի առնելով ժամանակահատվածի յուրահատկությունները, ոչ մի կերպ պատահական չի կարելի համարել: Ավելին՝ վերջին օրերին նույնիսկ լուրեր են շրջանառվում, թե բավական ջերմացել են ներկա ու նախկին վարչապետների փոխհարաբերությունները՝ հանգամանք, որը չափազանց խոսուն կարելի է համարել՝ հաշվի առնելով միառժամանակ առաջ երկու գործիչների միջև ձևավորված մրցակցային հարաբերությունների փաստը: Մի խոսքով՝ Աբրահամյանի անունը կրկին հայտնվել է մամուլի առաջին էջերին, իսկ նման բան, ինչպես հայտնի է, մեզանում պատահական չի լինում:

Հարց է առաջանում՝ եթե, այնուամենայնիվ, ականատես դառնանք առաջիկայում Հովիկ Աբրահամյանի քաղաքական ակտիվացմանն, ինչը միանգամայն հավանական է, ապա ինչպիսի՞ դեր է նրան վերապահվելու դաշտում կամ ի՞նչ կոնկրետ ֆունկցիաներ է նա իրականացնելու: Իրականում բոլորի համար էլ ակնհայտ է, որ այս ընթացքում Հովիկ Աբրահամյանը գրեթե լիովին սպառել է ունեցած ներուժն՝ ինքնուրույն գործչի դերում հանդես գալու համար: Ավելին՝ հանուն արդարության պետք է նկատել, որ Աբրահամյանին այսօր առավելապես խթան են հանդիսանում Գագիկ Ծառուկյանի ունեցած ռեսուրսները՝ հանգամանք, որն է՛լ ավելի է ընդգծում Աբրահամյանի կախյալ վիճակը շրջապատից:

Հետևաբար՝ եթե Աբրահամյանը վերադառնա էլ քաղաքական ակտիվ թատերաբեմ, ապա նա այստեղ հանդես է գալու ինչ-որ մեկի «օգնականի» կարգավիճակում, որպես օժանդակ ուժ, բայց ոչ երբեք որպես ինքնուրույն խաղացող: Բանն այն է, որ Աբրահամյանն իրականում քիչ ռեսուրսներ չունի իր տրամադրության տակ, խնդիրը պարզապես այն է, որ պայմանավորված քաղաքական ինչ-ինչ իրողություններով, նրան այսօր փաստացի զրկել են իր ռեսուրսները լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունից ու սահմանել որոշակի եզրագիծ, որը նա անցնել չի կարող: Հետևաբար՝ եթե ինչ-որ կոնսենսուսի արդյունքում Աբրահամյանին կրկին ակտիվ քաղաքական դաշտ իջեցնեն, ինչը միանգամայն հավանական է, ապա դրա արդյունքում շահելու է նա, ում հովանու ներքո էլ հենց տեղի է ունենալու Աբրահամյանի վերադարձը. վերջինիս ռեսուրսները ծառայեցվելու են գլխավոր հովանավորի շահերին: Իսկ թե ով կլինի Աբրահամյանի հավանական հովանավորը, սա, թերևս, արդեն խոսակցության միանգամայն այլ հարց է, որն, ամենայն հավանականությամբ, լուծվելու է Մոսկվայի մակարդակով (նախագահի այցը Սոչի չի կարող անհետևանք մնալ նաև ներքաղաքական դաշտի համար. ապագա վարչապետի անձի շուրջ քննարկումներն անխուսափելի են լինելու):

Չնայած չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանն ամենևին էլ չցանկանա հանդես գալ երկրորդ պլանի դերակատարի դերում ու կրկին փորձի քաղաքական դաշտում ինքնուրույն խաղացողի դերում հանդես գալ: Համենայնդեպս՝ որոշ բաներ հուշում են, որ Աբրահամյանն ինչ-որ կարևոր բանի է պատրաստվում՝ հանուն իր այդ նպատակի նույնիսկ ձերբազատվելով Հայաստանում ունեցած իր ունեցվածքից: Իսկ տրամաբանությունը շատ հստակ է՝ նախքան մեծ խաղի մեջ մտնելն ազատվել քաղաքական մրցակիցների ձեռքում որպես իր նկատմամբ ճնշման պոտենցիալ գործիք ծառայող գործիքներից՝ խուսափելու ապագայում շանտաժի ենթարկվելուց (Աբրահամյանը վաճառել է «Արտֆուդ» ընկերությունում իր ընտանիքին պատկանող բաժնեմասը, Աբրահամյանի եղբորը պատկանող ավազի հանքը նույնպես վաճառվել է և այսպես շարունակ):

Թե ինչ կլինի հետագայում, հայտնի կդառնա, թերևս, առաջիկայում, բայց այն, որ քաղաքական աշունը չափազանց թեժ է լինելու, այլևս կասկած չի հարուցում. ներքաղաքական բուրգում վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված