Ռայան Գիգզը՝ Մխիթարյանի մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը Անգլիայի առաջնությւան առաջին տուրից հետո խոսել է մանչեսթերյան թիմի ֆուտբոլիստների մասին:
«Այս թիմում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան և նրանք իրենց դերը կունենան: Մայքլ Կարիկն ու Էշլի Յանգը չմասնակցեցին խաղին, բայց թիմը կօգտագործի նրանց փորձը՝ անհրաժեշտության դեպքում:
Հենրիխ Մխիթարյանն արդեն չորս գոլային փոխանցում է կատարել: Հուսով եմ՝ այս տարի նա կվերադառնա այն մարզավիճակին, որը ցուցադրում էր «Բորուսիա»-ում:
Շատ ֆուտբոլիստներ են մասնակցում գոլերին, իսկ դա կարևոր է առաջնությունում հաղթելու համար: Խուան Մատան պարբերաբար գոլեր է խփում: Մարսիալն այս մրցաշրջանում արդեն ցույց է տվել իրեն և երբ նրանց միանան Մարկուս Ռաշվորդուն ու Մխիթարյանը, «Յունայթեդ»-ի հարձակման գծում շատ տարբերակներ կլինեն: Նրանք չպետք է հույսը միայն Լուկակուի վրա դնեն»,- Գիգզի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը