Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է 

ՄԻԵԴ-ը գրանցել է Հ. Խուրշուդյանի, Դ. Սանասարյանի, Ա. Մարտիրոսյանի, Վ. Ղումաշյանի վերաբերյալ ներկայացված գանգատները

Իրավունք
2017թ. հուլիսի 27-ին ուղարկված գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ 2017թ.-ի հուլիսի 12-ին գրանցել է Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վահագն Ղումաշյանի գանգատները կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառման իրավաչափության գնահատման վերաբերյալ:
 
2016թ. օգոստոսի 1-ից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը իրականացնող քննիչի միջնորդությամբ դատարանին է ներկայացվել Հ. Խուրշուդյանի, Դ. Սանասարյանի, Ա. Մարտիրոսյանի և Վ. Ղումաշյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ՝ 2 ամիս ժամկետով: Դատարանը բավարարել է քննիչի կողմից ներկայացված միջնորդությունները:
 
Հ. Խուրշուդյանը անազատության մեջ է գտնվել՝ 27 օր, Ա. Մարտիրոսյանը՝ 21 օր և , Դ. Սանասարյանը՝ 22 օր, և նրանք և ազատ են արձակվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, իսկ Վ. Ղումաշյանը 41 օր, և ազատ արձակվել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությամբ:
 
Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունն ու իրավաչափությունը բողոքարկվել են ՀՀ դատական ատյաններում:
 
Կալանքը՝ որպես խափաման միջոց կիրառելու համար հիմք է հանդիսացել Դավիթ Սանասարյանին և Արմեն Մարտիրոսյանին 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իսկ Հովսեփ Խուրշուդյանին և Վահագն Ղումաշյանին զանգվածային անկարգություններին մասնակցելու համար՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 2-րդ մասերով առաջադրված մեղադրանքները:
 
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Մարիտիրոսյանը, Դ. Սանասարյանը նշված զանգվածային անկարգություններ իրագործելու նպատակով երթի այլ մասնակիցների հետ միասին, բռնություն գործադրելով՝ քաշքշելով և հրելով, ճեղքել են Սարի թաղամաս տանող ճանապարհը արգելափակած՝ ոստիկանության ծառայողներից կազմված շղթան, շարժվել են առաջ և տեղակայվել «Սարի թաղ» կոչվող թաղամասի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի հատվածում: Նրանց ղեկավարմամբ սկսվել են զանգվածային անկարգությունները:
 
Հովսեփ Խուրշուդյանին և Վահագն Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել նաև նկարագրված զանգվածային անկարգություններին մասնակցելու ժամանակ քարեր նետելու
 
միջոցով ծառայողական պարտականությունները իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ:
 
Հատկանշական է, որ Վ. Ղումաշյանի նկատմամբ դատարանի կողմից կայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը արտատպվել է մեկ այլ անձի վերաբերյալ կայացված որոշումից, որտեղ նշված է եղել այլ անձի անուն, ազգանուն: Սակայն, դատարանը գտել է, որ որոշման մեջ այլ անձի տվյալների լրացումը որևէ կերպ չի փոփոխել որոշման էությունն և բովանդակությունը:
 
Գանգատները պատրաստել և Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան-փաստաբաններ Հայկուհի Հարությունյանի, Արաքս Մելքոնյանի, Հասմիկ Հարությունյանի կողմից, փաստաբաններ Սեդա Սաֆարյանի, Ռոբերտ Ռևազյանի, Գիվի Հովհաննիսյանի հետ համագործակցությամբ:
 
ՄԻԵԴ ներկայացված գանգատներում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը, ըստ որի՝ Դիմումատուների ազատության սահմանափակումն իրացվել է այլ նպատակներով, քան նախատեսում է Կոնվենցիան: Այս հիմքով Դիմումատուները պնդել են նաև, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ անձանց ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը: Դիմումատուները Դատարանին ներկայացրել են այն պնդումը, որ կալանքի միջոցով իրենց ազատազրկումը հանդիսացել է որպես ընդդիմադիր քաղաքական ուժերի և նախաձեռնող խմբերի անդամների նկատմամբ կիրառված «պատիժ»: Այս միջոցով իշխանությունները ջանացել են լռեցնել և մեկուսացնել իրենց հավաքների մասնակցության, դրանց առաջնորդումը ստանձնելու հնարավորությունից: Միաժամանակ, այդ կերպ իշխանությունը «պատժի» ազդակ է հնչեցրել բոլոր նրանց համար, ովքեր կհամաձակվեին հետևել իրենց օրինակին և ակտիվություն դրսևորել: Դիմումատուները իշխանության նման վարքագիծը համեմատել են 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական հավաքների ժամանակ իշխանության կողմից դրսևորած վարքագծի հետ և եզրահանգել, որ ՀՀ Քրեական օրենսգքրի 225-րդ հոդվածի կիրառումը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպել և մասնակցել, արդեն փորձված տարբերակ է ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար: Ավելին՝ դիմումատուները հիմանվորել են նաև, որ իրենց ազատազրկումը եղել է քաղաքական որոշում և որևէ իրավական հիմք չի ունեցել: Այս պնդումը հիմնավորվել է նաև այն փաստերով, որ իշխանությունները կալանքը որպես խափանման միջոց, կիրառելու որոշումը փոխվել է միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջներից հետո:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն
Ամենադիտված