Առեղծվածային դեպք Երևանում. մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 69-ամյա և 36-ամյա կանայք
Հասարակություն
Երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչներ՝ 69-ամյա Ռուզաննա Կ.-ն և 36-ամյա Զարուհի Ս.-ն։
Ռուզաննա Կ.-ն ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրված վերք, իսկ Զարուհի Ս.-ն՝ վերջին վերջույթների երակների, որովայնի առաջնային պատի կտրված վերք աստիճանի վնասվածքներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, իրենց բնակարանում վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել են իրենց։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Նյութի աղբյուրը՝ shamshyan.com:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն