Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Մոսկվան կանաչ լույս վառեց Սերժ Սարգսյանի համար

Վերլուծական

Նախօրեին Սոչիում ավարտված Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգի վերաբերյալ հանրությունը կարող էր միայն դատողություններ ու ենթադրություններ անել, քանի որ օրակարգ, որպես այդպիսին՝ չներկայացվեց թե՛ հանդիպումից առաջ, թե՛ դրանից հետո: Հանդիպումն աչքի չընկավ փոխադարձ մեսիջների առատությամբ, սակայն կարելի է առանձնացնել հիմնական շեշտադրումները, որոնք հնչեցին Կրեմլի ղեկավարի կողմից: Սերժ Սարգսյանն իր ներածական խոսքում շնորհակալություն հայտնեց Պուտինին հրավերի համար, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ հանդիպման նախաձեռնությունը գալիս է Ռուսաստանի նախագահից: Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ավելի խորքային հարցեր կան, և Սարգսյան-Պուտին հանդիպման ավելի լուրջ պատճառներ: Վերջին շրջանում ռուսաստանյան տարբեր շրջանակներ, տարբեր «տրամաչափի» ռուսաստանցի փորձագետներ ու մեկնաբաններ սկսել են դժգոհել Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճից:

Կրեմլը, անկասկած, ցանկանում էր լսել Սերժ Սարգսյանի արդարացումները և նաև հավաստիացումները, որ պաշտոնական Երևանը Մոսկվային տհաճ անակնկալներ չի մատուցի: Հաշվի առնելով 2018-ին ընդառաջ սրվող ներքաղաքական պայքարը, Ռուսաստանի աջակցությունը Սարգսյանին օդ ու ջրի պես է անհրաժեշտ: ՌԴ նախագահը հայտարարեց, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման մի մոդելից մյուսը և, թեև հեշտ չի լինելու, սակայն հույս ունի, որ Հայաստանը սահուն կկատարի անցումը «Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»: Սա նշանակում է, որ Մոսկվան ստացել է իրեն այդքան անհրաժեշտ երաշխիքները: Եթե քաղաքական աջակցության առումով Ռուսաստանը ձեռքերը չի լվանում, նույնը չենք կարող ասել տնտեսական համագործակցության մասին: Այն, որ տնտեսական նվերներ Ռուսաստանը Հայաստանին չի անելու, Պուտինը հստակ ազդարարել է դեռևս նախորդ տարվա օգոստոսին՝ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում, հայտարարելով, որ ԵՏՄ-ի շնորհիվ Հայաստանի տնտեսությունն արձանագրել է երկնիշ աճ: Պուտինն անկասկած գիտեր, որ այդպիսի աճ չի արձանագրվել, բայց նրա խոսքի իմաստն այն էր, որ Հայաստանը ստացել է առավելագույնը, մնացածը պետք է փնտրի ինքը: Սերժ Սարգսյանի Սոչի կատարած այցն իր ընդհանուր համատեքստում արձանագրեց այն, որ շարունակում է ուժի մեջ մնալ մարտին նրան տրված ազատ գործելու իրավունքը: Եվ դա բնավ չի նշանակում, որ Մոսկվան Սերժ Սարգսյանին տեսնում է միայն վարչապետի պաշտոնում: Իրականում՝ Մոսկվայի համար դա էական չէ, քանի որ ցանկացած սցենարի դեպքում Սերժ Սարգսյանը դե ֆակտո մնալով ստվերում, դե յուրե՝ իշխանության լծակները պահելու է իր ձեռքում: Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտության կարգավորմանը, ապա պետք է նշել, որ թեև մեզ հայտնի չէ, բայց նման հարց՝ անշուշտ քննարկվել է: Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում արցախյան թեման չէր կարող շրջանցվել: Դժվար է ասել, արդյո՞ք ՀՀ նախագահին հաջողվել է Մոսկվայից որևէ խոստում կորզել՝ կապված Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու հետ. Սերժ Սարգսյանը մի քանի անգամ խոստովանել է, որ Ռուսաստանն ապրիլից առաջ էլ տվել է նման խոստումներ: Ըստ այդմ՝ Սարգսյանը պետք է լավ իմանա նման խոստումների գինը: Պետք չէ խաբվել «Իսկանդեր»-ով, առավել ևս, երբ Ադրբեջանը կարող է դառնալ ռուսական նորագույն ՀՕՊ համակարգի՝ C 500-ի գնորդ: Անհրաժեշտ է օգտվել Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի բացած քաղաքական ահռելի տարածությունից, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, և դնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ինստիտուցիոնալ վերափոխումների հարցեր:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված