Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանը Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Ֆրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանը Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգը Կրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել է Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին 

«Հեքիաթ խտացրած կաթի մասին»

Բլոգոսֆերա

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Facebook-յան գրառումը.

Լինում է, չի լինում մի մարդ է լինում: Այս մարդը շատ է սիրում առավոտները աշխատանքը սկսել մի բաժակ կաթով սուրճի հետ, բայց քանի որ ինքը հայ է լինում շատ է մտածում այն մասին, որ ախր ո՛չ սուրճն է հայկական արտադրության ու ո՛չ էլ խտացրած կաթը ու ամեն կումի հետ մտածում է, որ իր խմածով ո՛չ հայ այգեպանին ո՛չ էլ անասնապահին որևէ օգուտ չի տալիս, այլ միայն ներկրողներին:

Օրերից մի օր, այս մարդը Մերգելյան ինստիտուտի դիմացի շենքի անկյունի խանութում ի շարս ռսա-ուկրաինա-բելոռսական խտացրած կաթերի հայկական արտադրության խտացրած կաթ է հայտնաբերում: Շատ է ուրախանում ու սկսում է միայն այդ կաթը գնել ու մխիթարվում է, որ իր խմած կաթով սուրճի երկու բաղադրիչներից մեկը գոնե հայաստանյան է: Արտադրողը Շանթ ընկերությունն է լինում: Անցնում է մի-երկու տարի ու մի օր այդ խանութում այդ կաթից էլ չի լինում: Մարդը հարցնում է արդեն ծանոթ վաճառողուհուն, թե բա` ե՞րբ կստանաք Շանթի խտացրած կաթից: Սա էլ նայում է մարդուն, ժպտում ու պատասխանում: -Գիտեք, այդ կաթից այսքան ժամանակ միայն դուք եք գնել, դրա համար էլ այլևս չենք ստանում, բայց կարող եք ասել քանի հատ եք ուզում, հատուկ ձեր համար կպատվիրենք ու կստանանք:

Հետո այս մարդը նկատում է, որ թաղամասի ոչ մի ուրիշ խանութում էլ հայկական այդ խտացրած կաթից չկար և եզրակացնում է, որ գուցե իսկապես ինքը միակ գնորդն էր և քանի որ մեկ սպառողով արտադրություն չի պահվի` փակվեց վերջացավ:

Տարիներ են անցնում: Այս մարդը տխուր-տրտում շարունակում է ամեն առավոտ իր կաթով սուրճը խմել, բայց այս անգամ արդեն ստիպված նորից ռսական խտացրած կաթով ու անվերջ մտածում է, թե տեսնես` հայերը է՛լ երբևէ խտացրած կաթ կարտադրեն, թե չէ:

Վերջերքը` «Ծիրան» հանրախանութում նորից հայտնվում է հայկական արտադրության խտացրած կաթը, ընդ որում ռսականի որակին չզիջող, սակայն նույն արժեքի մեջ` կրկնակի քաշով: Շատ է ուրախանում այս մարդը և ինչ է, թե` հայկական խտացրած կաթը շատ սպառվի սկսում է ծանոթ-բարեկամի համար էլ գնել: Սակայն, գնալով նկատում է, որ նախկինի նման կարծես էլի ինքն է հայկական խտացրած կաթի միակ գնորդը: Ու մտածում է այս մարդը, ախր այ սիրելի հայեր, է՛լ ինչ անի արտադրողը, որ իր հայրենակիցները հայկականը գնեն: Տուփի վրա էլ, որ ապրանքը լավ վաճառվի խոհեմաբար գոնե մի տեղ անունը հայերեն չեն գրել, այլ երկու տեղում էլ` сгущенка…

Ու մեկ է էլի չի վաճառվում: Դե այս մարդն էլ ստիպված այս հեքիաթն է պատմում ու հետն էլ կոչ անում իր հայրենակիցներին, որ խտացրած կաթ գնելիս նախապատվությունը տան հայկական արտադրանքին ու որ հեշտ ճանաչեն ու չշփոթեն ռսա-ուկրաինա-բելոռսականների հետ հլա դեռ նկարն էլ կցում է այս հեքիաթին: Բարով մնաք, մինչ նոր հեքիաթ…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն ռումինական շուկայում են․ ՓաշինյանՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ Երևան
Ամենադիտված