Ադրբեջանական զինապահեստում բռնկված հրդեհի պատճառով վեց բնակավայրից բնակչությանը տարհանել են
Բլոգոսֆերա
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանի Խիզիի շրջանում գտնվող զինապահեստում բռնկված հրդեհի պատճառով բնակչության տարհանման ենթարկված վեց բնակավայրերից ադրբեջանական պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է մասնավորապես Գիլազի գյուղը:
Ներկայիս Խիզիի ողջ շրջանը ժամանակին բնակեցված էր հիմնականում կովկասյան պարսիկներով (թաթերով), որոնք խորհրդային տարիներին հաստատվել էին նաև Բաքվի հատկապես Յասամալի շրջանում՝ շնորհիվ հենց այս վերաբնակիչների հայտնի նաև իր «գողական» համբավով:
Չնայած Խիզիի տարբեր գյուղերում 1990-ականներից հետո այսպես կոչված «երևանյան ադրբեջանցիների» բնակեցման քաղաքականությանը, դրանց մի զգալի մասը դեռևս մնում է մեծամասամբ պարսկաբնակ և պարսկախոս, այդ թվում նաև վերոնշյալ Գիլազին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը