Իսրայելը դադարեցնում է ռազմական դրոնների մատակարարումը Ադրբեջանին և միակողմանի խզում պայմանագիրը
Բլոգոսֆերա
Իսրայելական «Հաարեց» թերթը գրում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարարությունը, հետաքննելով և պարզելով, որ այդ երկրի «Աէրոնավթիքս» ընկերության մասնագետները ադրբեջանական կողմի պահանջով Ադրբեջանին տրամադրվող ռազմական դրոնների ցուցադրական հարձակում են արել հայկական դիրքերի վրա, դադարեցրել է «Աէրոնավթիքսի»՝ Ադրբեջանին ռազմական դրոններ վաճառելու լիցենզիան, ընկերությանն արգելել այսուհեը ռազմական անօդաչու սարքեր տրամադրել Ադրբեջանին ու պարտադրել է չեղյալ հայտարարել առաջիկա երկու տարվա համար արդեն իսկ առկա վաճառքի պայմանագիրը։
Հ.Գ. ու այս պատմության մեջ գիտեք ինչն է ամենատխուրը՞-որ Հայաստան-պետություն ու Հ ԱԳՆ չկան աշխարհում, որ այդ մասին ժամանակին ծանուցեին, և տևական ժամանակ պահանջվեց, մինչև Իսրայելի պետությունն ինքը չգիտես որտեղից տեղեկություն ստանար այդ մասին, այն հեռաքններ ու դրա հաստատման հիմքով իսրայելական ընկերությանն արգելեր այսուհետ Ադրբեջանին զենք վաճառել


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն