Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ Մարդկանց կոլեկտիվներով հանել, բերել են հավաքի, վարույթ չե՞ք նախաձեռնում (տեսանյութ) Խուզարկություն է կատարվել «Համակցված կերերի» խանութի ներքո գործող գրասենյակում Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց 40-45 տոկոսը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել. Բաբայան (տեսանյութ) Հոգեբանը՝ մայիսի 28-ի շքերթից հետո ռազմատեխնիկան Երևանում մնալու Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է, տրանսպորտային միջոց Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել (տեսանյութ) «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը ազատ է արձակվել Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes»-ը բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր Հայաստանը բանակցում է YouTube Kids-ի ակտիվացման շուրջ Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու. պատգամավոր ՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ Մելիքյան Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն 

Իշխանությունները պարտավոր են հասարակությանը սնել կենսունակ արժեքներով

Բլոգոսֆերա

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հերոսի մասին

Շուրջ մեկ ու կես տարի անց ես պարտավոր եմ սա գրել։ Դա են թելադրում քաղաքացիական պարտքի զգացումս և մտավորականի խիղճս։ Ցավոք, մտավորականի առաքելությունն է ասել այն, ինչ ոչ ոք չի ուզում ասել, ու քչերն են ուզում լսել։ Նա պետք է ասի դա՝ արհամարհելով «վատամարդ դառնալու», տասնյակ «քեզ պե՞տք ա» հարցադրումների, հասարակական քֆուրի ու պարսավանքի դրսևորումները։

• Իշխանությունները պարտավոր են հասարակությանը սնել կենսունակ արժեքներով, իսկ հասարակությունը պարտավոր է ստիպել իշխանություններին իրեն սնելու այդպիսի արժեքներով:

• Չի կարող հասարակությունը համարվել հոգեպես առողջ, եթե վերջինս համատարած կերպով հերոսության չափանիշ է ընդունում բացառապես անձի կենսաբանական մահվան գրանցման փաստը: Հերոսությունը վարք է՝ բաղկացած գործողությունից կամ միմյանց հաջորդած գործողությունների շարքից, որ բնորոշվում են առօրյա վարքատեսակից տարբերվող, գերմարդկային ճիգով ու զոհողությամբ՝ հանուն այս կամ այն վերանձնային գաղափարի։ Գրածս բնավ իմ սահմանումը չէ, սա ունիվերսալ և պատմության քննությունը բռնած բնորոշում է։

• Չի կարող զինծառայողը պետական մակարդակով սահմանվել որպես հերոս զուտ մարտական գործողության ժամանակ շրջապատման մեջ իրեն ոչնչացնելու համար։ 

• Հերոս կարող է սահմանվել այն վաշտի հրամանատարը, որ գիտակցելով, որ ժամանակ չունի իր մյուս դասակները մարտական գործողության շրջան բերելու, եղած ուժերով կազմակերպում է պաշտպանությունը՝ նախքան այդ զորամասի հրամանատարին զգուշացնելով, որ իրենցից ոչ մեկը կենդանի չի մնալու, և օգնական ուժ է պետք, որ դիրքը թշնամուն չմնա։

Հերոս կարող է սահմանվել այն շարքայինը, որ հրամանատարի կողքին՝ հարևան առաջապահ խրամաբջջում, խելոք, գրագետ կրակ է վարում այնպես, որ մահվանից հետո անգամ վերջինիս դիակը խոշտանգած թշնամական զինծառայողը «մանթրաժ» է մնում, որ սպանվածն իր համածառայակիցներից շատերի կյանքն է հասցրել խլել։

Հերոս կարող է սահմանվել այն շարքայինը, որ հրամանատարի մահից հետո չի լքում դիրքը, շարունակում է հմուտ գնդացրային կրակ վարել, հընթացս էլ, կողմնորոշվելով, որ թշնամին մեծաքանակ է, ու դիտակետից կրակելն արդյունավետ չէ, դուրս է գալիս ըստ էության բաց դաշտ ու շարունակում սառնասրտորեն կրակ վարել՝ իմանալով, որ իրեն հաշված րոպեներ են մնացել ապրելու ու կռվելու։

Հերոս կարող է սահմանվել այն շարքայինը, որ վախեցած ու բացարձակապես անմարտունակ ընկերոջը տեղափոխում է կրակային գոտուց ապահով շրջան, այնուհետև վազում հրամանատարական դիտակետ զինամթերքի հետևից ու այնտեղ իր ջահել հալով ամոթանք տալիս (կարևոր չէ՝ տեղին թե անտեղի) տարիքով հատուկջոկատայիններին՝ մարտի մեջ չմտնելու համար, ապա փորձում վերադառնալ ընկերներին օգնության։

• Պետք է լինել սկզբունքային ու ընտրել, թե արժեքային որ համակարգով ես ապրում։ Կարելի է ապրել արժեքային մի համակարգով, որում հերոսներ չկան, կան բացառապես ծառայողական պարտականություններ իրականացնող անձինք, որոնք անգամ զոհվելու պարագայում հերոսի չեն վերածվում։ Կարելի է ապրել նաև այնպիսի արժեքային համակարգով, որում կա՛ն հերոսներ։ Բայց չի կարելի ապրել այնպիսի հիվանդագին համակարգով, որում «բոլորը հերոս են»։ Պարտադիր չէ, որ բոլորը հերոս լինեն, և առհասարակ չեն էլ կարող բոլորը հերոս լինել, ճիշտ այնպես, ինչպես և բոլորը չեն կարող լինել գիտնական, գրպանահատ, քիմիկոս, գող կամ հոգևորական։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջԳերմանիայում մահացել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գարեգին ԳաբրիելյանըԵրևանի բալետային փառատոնը վերադառնում էՀայաստանի հետ հարաբերությունները կքննարկվեն մայիսի վերջին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ ԼավրովԱՄՆ-ն պատրաստվում է մեղադրանք առաջադրել Կուբայի նախկին նախագահի դեմԿասեցվել է լցակայանի գործունեությունը ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար Մարդկանց կոլեկտիվներով հանել, բերել են հավաքի, վարույթ չե՞ք նախաձեռնում (տեսանյութ)Խուզարկություն է կատարվել «Համակցված կերերի» խանութի ներքո գործող գրասենյակումՖինլանդիայի նախագահը կոչ է արել «անհարմար զրույցներ» վարել Ուկրաինայում հակամարտության դադարեցման վերաբերյալԹևոսյան փողոցում բախվել են զինծառայողի «Nissan X-Trail»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կա վիրավոր Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց 40-45 տոկոսը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել. Բաբայան (տեսանյութ)Անձի տվյալները նախնական ընտրական ցուցակներում չեն ներառվում, եթե անձնագրի ժամկետը վեց ամիս և ավել՝ լրացած է, և եթե ՀՀ-ում չունի հաշվառում․ ԿԸՀՍրտիկը՝ վախի մթնոլորտ տարածելու գործիք․ հոգեբանը՝ ՔՊ-ականների քարոզարշավի մասին (տեսանյութ)Հոգեբանը՝ մայիսի 28-ի շքերթից հետո ռազմատեխնիկան Երևանում մնալու Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Թրամփը նշել է ԱՄՆ-ի «անկման» մեղավորին Լույսը վառի՛ր. Տարբերվողը (տեսանյութ)Մենք էն մարդիկ ենք, որ ասելու ենք՝ Նիկոլը պետքա գնա (տեսանյութ)Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան (տեսանյութ)Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է, տրանսպորտային միջոց Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել (տեսանյութ)Թրամփը Չինաստան իր այցը անվանել է «անհավանական»Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից Ուղիղ․ «Կոռուպցիան նախընտրական փուլում». քննարկում (տեսանյութ)Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը. նախարարությունը զգուշացնում էՍպիտակ տունը հրապարակել է Թրամփի և Սի Ծինփինի ճաշացանկըՇաքիի ջրվեժի հոսքի նվազման համար վարչական պատասխանատվություն կսահմանվի«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը ազատ է արձակվելԹրամփը նշել է, որ անհամբեր սպասում է Սի Ցզինպինի հետ հանդիպմանը ՎաշինգտոնումԿոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը «Mazda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի ՀՀ կառավարության կողմից մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվել 37 ներդրումային ծրագրի (տեսանյութ)Ուղիղ․ «Լուսավոր Հայաստան»-ը քարոզարշավի 8-րդ օրը սկսում է նախագահական նստավայրի մոտից (տեսանյութ)Չինաստանի ԱԳՆ․ Իրանի շուրջ հակամարտությունը շարունակվելու որևէ պատճառ չկաԵրևան-Գյումրի ճանապարհին «Mercedes»-ը բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորՀայաստանը բանակցում է YouTube Kids-ի ակտիվացման շուրջՄայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներEuractiv. Լատվիան և Լիտվան պատրաստ են մասնակցել Հորմուզի նեղուցում ԵՄ առաքելությանըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենNY Post. Թրամփը չի օգտագործել անձնական սմարթֆոն Չինաստան այցի ժամանակԹրամփը ժամանել է Պեկինի օդանավակայան՝ ԱՄՆ մեկնելուց առաջՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու. պատգամավորՈստիկանությունը խստորեն հսկում է Պեկինի մայրուղիները Թրամփի երթուղու երկայնքովԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ ՓաշինյանՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ ՄելիքյանՌոյթերս. ԱՄՆ-ը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Ռաուլ ԿաստրոյինԿդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներԱյսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենԻրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել ենՇուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ամենադիտված