Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը 

Ինչու՞ է լռում Մինսկի խումբը

Բլոգոսֆերա

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Օգոստոսի 31-ին Տավուշում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել այն իրականացնողների ուղղությամբ, որոնց մեջ է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Ազերիների կողմից խմբին գնդակոծելու մասին տեղեկությունը հաղորդեցին ՀՀ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները։ Դեպքը տեղի էր ունեցել ցերեկը և շատերը սպասում էին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա հայտարարությամբ, որում կոնկրետ կնշի, թե որ կողմն է խախտել զինադադարը... Սակայն, եռանախագահները մինչև հիմա ոչ մի հայտարարությամբ հանդես չեն եկել։ Բաքվի սադրանքին դեռ չի արձագանքել նաև Կասպրշիկը։ Շատերի համար զարմանալի է այս լռությունը։ Սակայն զարմանալ պետք չէ։ Նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերի միջև իրավահավասարություն պահպանելու փորձերի հետևանքով է այսպես լկտիացել Բաքուն։ Լկտիացել է այն աստիճանի, որ արդեն կրակում են ազերիներին ակամայից պաշտպանող և ազերիների հանցանքները թաքցնողների վրա։

Վերջին տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդամենը մեկ անգամ են հասցեական մեղադրանքով հանդես եկել, այն էլ Բաքվի թույլ տրված կոպիտ սխալի պատճառով, երբ հենց վերջինս էր ապացույց ներկայացրել, որ հենց ինքն է խախտել զինադադարը (վնասել էին հայերի զինվորական տեխնիկան)...

Ազերիների կողմից զինադադարի խախտման հազարավոր դեպքերը ուշադրության չեն արժանանաում Փարիզի, Մոսկվայի և Վաշինգտոնի կողմից։ Դրա հետևանքներից մեկն օգոստոսի 31-ին տեղի ունեցած դեպքն է։ Մինչև հիմա երեք մայրաքաղաքներում մտածում են տարածվելիք տեքստի բովանդակության վրա, եթե իհարկե ընդհանրապես Մինսկի խումբը որևէ հայտարարությամբ հանդես գա։ Միմյանց հետ քննարկում են՝ արդյոք մեղադրեն Ալիևին զինադադարը խախտելու մեջ, թե կրկին հանդես գան լղոզված և անհասցե հայտարարությամբ, որ չվիրավորեն Բաքվին։ Կասպրշիկից բացի լռում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրանք չէին կարող տարածել հայաստանյան ԶԼՄ-ների տեղեկությունը։ Նրանք էլ են սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, որ համապատասխան ձևով արձագանքեն։ Միևնույն ժամանակ զարմանալի է մերոնց ավելի բարձր մակարդակով չարձագանքելը։ ԱԳՆ և ՊՆ մամլո քարտուղաների մակարդակով հայտարարություն տարածելը շատ լավ է, բայց նաև շատ քիչ է։ Երևի Երևանին էլ երեք մայրաքաղաքներից խորհուրդ տվել «թայմ աութ» վերցնել, որը մեզ համար ձեռնտու չէ...Հայաստանյան համապատասխան գերատեսչություններն աղմուկ պետք է բարձրացնեին՝ ստիպելով Մինսկի խմբին ավելի արագ արձագանքել...

Հ.Գ. Հուսամ, հաջորդ անգամ, երբ կանցկացվի մոնիթորինգ և ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդները կլինեն հայ-ադրբեջանական սահմանին և ադրբեջանցիները կրկին կխախտեն զինադադարը, Բաքվի «չարաճճիությունները» չնկատող Կասպրշիկը կվիրավորվի։ Տեսնես այդ ժամանա՞կ էլ Մինսկի խումբն այսպես երկար կմտածի արձագանքի տեքստի վրա...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող Ուժեղ թայֆուն՝ Չինաստանում. (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ինՄեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից Արաղչի. Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանային հարևանների, այլ Միացյալ Նահանգների դեմ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայտնաբերվել են կենսաթաղանթներ, որոնք կարող են դուրս նետել մանրէները 7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին
Ամենադիտված