ՀՀ-ԵՄ մերձեցման ճանապարհին
Բլոգոսֆերա
Տիգրան Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջերս շատ խոսվեց Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին։ Տեսակետներ կան, որ այս համաձայնագիրը չի ստորագրվի, քանի որ մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ պետություններից մեկը։
Այնուամենայնիվ պետք է փաստել, որ ԵԱՏՄ ադամ պետություններից մեկը լինելը առայժմ ոչնչով չի խանգարել ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցմանը, դրա մասին է վկայում նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս բազեականների հետ հանդիպմանը հնչեցրած այն հայտարարությունը, որ կա ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու հաստատակամություն։
Այսքանից հետո կարելի է ենթադրել, որ այս աշնանը անկախ այլ արտաքին ուժերի ներգործությունից՝ ՀՀ-ԵՄ գործնական հարթության վրա կլինեն լուրջ փոփոխություններ, և ըստ ամենայնի, կստորագրվի Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագիր»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը