Չինաստանը ՀՀ ՊՆ-ին 1մլն 540հզր ԱՄՆ դոլար օգնություն կտրամադրի
Բլոգոսֆերա
Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի և Չինաստանը պաշտպանության նախարարների հանդիպումը կայացել է այսօր՝ սեպտեմբերի 4-ին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների համար զինվորական մասնագետների պատրաստման եւ համագործակցության հարցերը: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել չինացի զինվորական մասնագետների պատրաստման ծրագիրը։
Կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է մեծացնել ջանքերը՝ պաշտպանական ոլորտում հայ-չինական փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ, առավել եւս, որ դրա համար անհրաժեշտ ներուժն առկա է։ Համաձայնություն է ձեռք բերվել ինտենսիվացնել փոխադարձ շփումները։
Տարիներ շարունակ Չինաստանը Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն է տրամադրել: Այդ հանդիպման ավարտին ստորագրվել է հերթական` 10 միլիոն յուանի, մոտ 1 մլն 540 հազար ԱՄՆ դոլար, օգնության տրամադրման համաձայնագիրը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը