Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայք Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկել Ռուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի Աստանա ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial Times Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով ԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառով Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբ Ղրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել Ղազախստանում Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքում Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. Փաշինյան 

«Ժամանակ». Ծառուկյանը կորցնում է իր խմբակցության վերահսկողությունը

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Իսկապես յուրօրինակ խմբակցություն է հավաքել Գագիկ Ծառուկյանը՝ այն իր ազգանվամբ անվանելով: Բավական է այդ խմբակցության անդամներից որեւէ մեկը հարցազրույց տա եւ որոշի ինչ-որ հարցի վերաբերյալ կարծիք արտահայտել, ամբողջ հայությունը ապահովված է ծիծաղի ու հրճվանքի հերթական չափաբաժնով: Եթե այսպես շարունակվի, քաղաքական հումորով օրվա հաց վաստակողները կարող են առանց աշխատանքի մնալ, քանի որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների արտահայտած մտքերի հետ համեմատության մեջ, նրանց հումորները անչափ տափակ ու անիմաստ են թվում:

Այսպես, օրինակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանը առաջին հերթին պետք է լինի պետականամետ, կամ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ ասում է, որ հարաբերությունները պետք է լինեն ե՛ւ բարեկամական, ե՛ւ մշակութային: Բայց Լուիզա Սարգսյանի ասածներին կարելի է ինչ-որ իմաստով ըմբռնումով մոտենալ՝ համարելով, որ նա նոր է մտել քաղաքականության մեջ եւ կարող է բանավոր խոսքի ընթացքում լեզվական վրիպումներ ունենալ, կանցնի մի ժամանակ, եւ նա այնպես կսվաղի հարցերի պատասխանները, որ դրանց մեջ ո՛չ միտք կլինի, ո՛չ իմաստ, եւ ոչ էլ կհասկանաս, թե նա ինչ է ուզում ասել:

Ավելի հետաքրքիր է, թե ինչ են ասում «Ծառուկյան» խմբակցության ավելի փորձված պատգամավորները: Այն էլ՝ ավելի նուրբ ներքաղաքական խնդիրների մասին: Այդ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը արդեն հասցրել է ֆիքսվել որպես նախագահ Սերժ Սարգսյանի թունդ կողմնակից, որը միայն գործող նախագահին է տեսնում վարչապետի պաշտոնում: Վարդան Բոստանջյանը Սերժ Սարգսյանի վաղեմի երկրպարգուն է, բայց եթե 2012թ. Սերժ Սարգսյանի օգտին արտահայտվելը նրան պատգամավորական մանդատ արժեցավ, հիմա նրան որեւէ մեկը այլեւս չի պատրաստվում հերքել կամ առավել եւս հանդիմանել Սերժ Սարգսյանի գովքն անելու համար:

Նրա օրինակից վարակված՝ գրեթե նույնանման հայտարարություն է արել նաեւ Նապոլեոն Ազիզյանը: «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի իր դրքորոշումը, եթե նախագահ Սերժ Սարգսյանը որոշի ստանձնել վարչապետի պաշտոնը, Ազիզյանն ասել է. «Ես մի բան գիտեմ, որ այս երկրում Սերժ Սարգսյանից բացի, ոչ մեկն այդքան լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում՝ ե՛ւ ռազմաարդյունաբերության ոլորտում, ե՛ւ տնտեսության ոլորտում, չկա մեկը, որ կարողանա իր պես իմանալ: Երկրորդ՝ ոչ մեկն իր չափ չի կարող ուզել, որ էս երկրի վիճակը լավ լինի, կան բաներ, որոնք մենք չգիտենք, գիտի ինքը եւ նեղ շրջանակ։ Բնականաբար, ինքը բոլորից շատ է ուզում, որ մեզ մոտ տնտեսական, քաղաքական վիճակը լավանա: Այսպիսի աշխարհագրական դիրք ունեցող երկիրը, որը ԵՏՄ անդամ է, բայց Արեւմուտքի հետ կարողանում է այնպիսի հարաբերություններ պահպանել, որ շուտով կստորագրենք նաեւ ասոցացման պայմանագիրը, դա նշանակում է, որ շատ կոմպլեմենտար քաղաքականություն է վարվում, ինձ շատ դուր է գալիս»:

Սա այն դեպքում, երբ նույնիսկ ՀՀԿ-ականները բացահայտ չեն հայտարարում, որ վարչապետի իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Նրանք ասում են, որ այդ հարցը կորոշվի ապրիլին: Երեւի վստահ են, որ մինչեւ ապրիլ մյուս բոլոր քաղաքական կուսակցություններն ու գործիչները հասցրած կլինեն արտահայտվել Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին, եւ իրենց կմնա համաձայնվել նրանց հետ:

Նապոլեոն Ազիզյանը չի սահմանափակվել միայն Սերժ Սարգսյանին գովերգելով, այլ առիթն օգտագործելով՝ իր դրական վերաբերմունքն է արտահայտել գործող վարչապետի նկատմամբ, նրա մասին էլ ասելով. «Իր աշխատանքի համար դեռ ժամանակ է պետք, բայց ես կարող եմ ասել, որ ինքը տարբերվում է բոլորից՝ ե՛ւ մտածելու առումով, ե՛ւ ամեն առումներով նա բոլորից տարբերվում է եւ որպես մարդ էլ, կարող եմ ասել, որ եղածներից ամենալավն է»։ Սա էլ համենայնդեպս, մեկ էլ տեսար Սերժ Սարգսյանը չդարձավ վարչապետ, ու այդ պաշտոնում շարունակեց մնալ Կարեն Կարապետյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարում է, որ իրենք քննարկել են ապագա վարչապետի թեկնածության հարցը, բայց առայժմ չեն հրապարակայնացնի իրենց որոշումը: Ակնարկվում է դարձյալ Սերժ Սարգսյանը, որովհետեւ խմբակցությունում իշխանության հետ կոալիցիա կազմելու նախատրամադրվածություն կա: Դաշինքի պատգամավորները հասկանում են, որ իրենց վարքագիծը հակասում է կուսակցության պաշտոնական դիրքորոշմանը, որի իմաստը կայանում է նրանում, որ «Ծառուկյան» դաշինքը չի խառնվում վարչապետի ընտրությանը, եւ դա քաղաքական մեծամասնության գործն է: Բայց ինչու են դաշինքի անդամներն այդքան ինքնամոռաց հակասում իրենց պաշտոնական գծին: Նրանցից յուրաքանչյուրը համարում է, որ ինքը պետք է հետ չմնա մյուսներից, եւ իր անձնական անմնացորդ սերն ու համակրանքն արտահայտի Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի նկատմամբ: Եվ չի բացառվում, որ դա գնահատվի ու փոխհատուցվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի ԱստանաԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial TimesԼեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառովԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառովՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբՂրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել ՂազախստանումՎթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանումԿոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողություն
Ամենադիտված