Թրամփը հայտարարել է Սի Ցզինպինի հետ Թայվանի և Իրանի հարցերում փոխըմբռնման մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստան կատարած այցի ընթացքում կարողացել է փոխըմբռնման հասնել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Թայվանի և Իրանի թեմաների շուրջ։ Այդ մասին նա ասել է Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ալիքում։
«Մենք խոսել ենք Թայվանի մասին, շատ ենք խոսել Իրանի մասին։ Կարծում եմ՝ այս երկու հարցերում էլ ունենք շատ լավ փոխըմբռնում»,- նշել է Թրամփը Ալյասկա ուղևորվելու ճանապարհին։
Ավելի վաղ Թրամփն ու Սի Ցզինպինը շուրջ երկու ժամ տևած բանակցություններ էին անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել էին Թայվանի, առևտրային հարաբերությունների և ամերիկա-չինական տարաձայնությունների հետ կապված հարցեր։ Այցի ընթացքում Չինաստանի նախագահը նաև խոստացել էր Սպիտակ տան Վարդերի այգու համար Թրամփին վարդերի սերմեր ուղարկել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել