Արդյոք ԱՄՆ դիրքորոշումը Թայվանի նկատմամբ փոխվել է․ Ռուբիո
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումից հետո Վաշինգտոնը չի փոխել իր դիրքորոշումը Թայվանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News-ին տված հարցազրույցում։
«Սա բավականին հետևողական դիրքորոշում է եղել բազմաթիվ նախագահական վարչակազմերի միջև և այսօր էլ մնում է անփոփոխ», - հավելել է Ռուբիոն։
Նա ասել է, որ Պեկինը բարձրացրել է այդ հարցը բանակցությունների ժամանակ, սակայն այն «ակնառու» տեղ չի գտել։
Ռուբիոն նաև քննադատել է Չինաստանի կողմից Թայվանի վրա աճող ռազմական ճնշումը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը