Հայաստանի հետ հարաբերությունները կքննարկվեն մայիսի վերջին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Լավրով
Աշխարհ
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմնի գագաթնաժողովում մայիսի վերջին Ղազախստանում, որտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել, ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները քննարկելու հնարավորություն կլինի մայիսի վերջին շաբաթվա վերջում, երբ Ղազախստանում տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովը», — ասել է նախարարը։
Նա հստակեցրել է, որ Փաշինյանը նախկինում նշել էր, թե զբաղված է նախընտրական գործերով և չի կարողանա մեկնել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների հանդիպմանը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը