Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են բիայնական դամբարանից կատարված գողությունը (տեսանյութ)
ՀասարակությունՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հերթական բացահայտումը սովորական հանցագործությունների շրջանակից չէր։ Այս անգամ հանցագործների թիրախում մշակութային ժառանգությունն էր։
Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր։
«Գողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներ․ փոքր թաս, որի մեջ եղել է կնիք՝ թռչունի նշանով և փականի մաս»,- ասում է կենտրոնի աշխղեկ Հրաչյա Կամոյանը։
Ըստ հնագիտական պեղումների տվյալների՝ ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։
«Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցինք, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ՝ 35-ամյա և Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ՝ 36-ամյա երկու երիտասարդ։ Մայիսի 9-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը»,-ներկայացնում է Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկան Վարդան Աթոյանը։
Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա տղամարդը ներկայացրել է գողոնը։
Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը