Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյանը երկրների առաջնության հաղթող
Սպորտ
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ , 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում:
Թուրքական Ստամբուլ քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկի մրցաշարում Աղասյանը գրանցելով 16.35 մետր արդյունք դարձել է մրցաշարի հաղթող: Երկրոդ և երրորդ տեղերում Բուլղարիան ներկայացնող մարզիկներն են եղել:
Բալկանյան երկրների առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր 11 մարզիկ:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան