Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներով Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ Շարմազանով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Ֆրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը 

Մարզերի հարսներին ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու ձևեր կսովորեցնեն

Հասարակություն

ՄԻԱՎ-ով ապրող կանանց  և աղջիկների նկատմամբ հասարակության վերաբերմունքը գնալով փոխվում է և փոխվում է դեպի լավը, ինչը կապված է այս հիվանդության մասին իրազեկվածության բարձրացման հետ։ Քաղաքացիներն այլևս խորթ հայացքով չեն նայում այն մարդկանց, ովքեր տառապում են ՄԻԱՎ ՁԻԱՀ-ով։ Այս մասին այսօր  «#ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանը։

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացման համար մարզերում անցկացվել են դասընթացներ։ Ըստ  «Կանանց ներուժի և առաջնորդության զարգացումը Հայաստանում» ծրագրի մասնակից, մարզային դասընթացավար Շուշան Ղարախանյանի՝ մարզերում առկա են այս հարցի վերաբերյալ ընդգծված կարծրատիպեր, որոնց վերացմանն են ուղղված անցկացվող դասընթացները․ «Առաջին դժվարությունն այն էր, որ դժվար էր մարդկանց ներգրավել սեմինարներին, որովհետև կար կարծրատիպ, որ այս խնդիրն իրենց չի հետաքրքում։ Ո՞վ է ՄԻԱՎ-ով ապրող մարդը, արդյո՞ք կա հաստատություն, որտեղ կարելի է հետազոտվել։ Սրանք կարծրատիպային հարցեր են, որոնք առկա են մարզերում»,-ասաց Ղարախանյանը։ 

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Ժենյա Մայիլյանն էլ խոսեց այն մասին, որ ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց վրա խիստ բացասական հետևանք է ունենում ոչ միայն իրազեկվածության պակասն, այլ նաև այն, որ նրանց այդ գաղտնիքը կարող է հասանելի դառնալ իրենց ազգականներին և մտերիմներին․ «Հասարակությունն առանց խտրականության չի ընդունում ՄԻԱՎ-ով ապրող մարդուն և դա է պատճառը, որ նրանք չեն կարողանում իրենց պատմությունը պատմել բաց դեմքով։ Փակ համակարգում ենք գտնվում»,-ասաց Մայլիյանը՝ այս հարցում կարևորելով խտրականության բացառումը։ 

Խոսելով ՄԻԱՎ-ով հիվանդների սեռային պատկանելության մասին՝ մասնակիցները նշեցին, որ նման դասընթացների անցկացումը կանանց շրջանում պայմանավորված է այն հանգամանքով, որ հենց կանայք են, ովքեր չունեն որևէ մեխանիզմ, որը կպաշտպանի նրանց, և, ըստ էության, կանայք այս հարցում ավելի խոցելի են, քան տղամարդիկ։ «Հատկապես մարզաբնակ կանայք դուրս են մնում նման ծրագրերից, ներգրավված չեն ինչ-որ հասարակական կազմակերպություններում, մարզաբնակ կանաց պարագայում այս հարցը շատ բաց է,  այդ պատճառով մենք գնացինք հեռու գտնվող մարզեր և որոշեցինք այնտեղ ապրող կանանց թիրախավորել»,-ասաց «Կանանց ներուժի զարգացման կենտրոն»-ի ղեկավարը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, ըստ վիճակագրության, ՄԻԱՎ-ով վարակված տղամարդկանց թիվը գերակշռող է, իսկ կանանց 90 տոկոսին վարակն անցնում է սեռական ճանապարհով։ 

 

 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար
Ամենադիտված