«Բանանց»-ը 11 մետրանոցների պայքարում ուժեղ է գտնվել «Օլիմպիեց»-ից (տեսանյութ)
Սպորտ«Բանանց»-«Օլիմպիեց» (Ռուսաստան) ընկերական հանդիպման ավարտից հետո (1:2) «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի նախաձեռնությամբ թիմերն իրացրել են հետխաղային 11 մետրանոցներ: Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:
«Բանանց»-ի ֆուտբոլիստները հաղթող դուրս եկան ֆուտբոլային այս դիմակայությունում՝ 4-3:
Դիպուկ հարվածներ կատարեցին Արամ Լոռեցյանը, Վալմերսոնը, Հայկ Ոսկանյանը և Օգնեն Կրասիչը, վրիպեց Կարեն Մելքոնյանը: Մրցակցի հինգ 11 մետրանոցներից 2-ում հաղթող դուրս եկավ «Բանանց»-ի դարպասապահ Հենրի Ավագյանը:
Լուսանկարը՝ «Բանանց»-ի մամուլի ծառայության


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը