Մեսսին «Չելսի»-ի դեմ խաղում իր վատագույն արդյունքն է գրանցել (տեսանյութ)
ՏեսանյութերՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Չելսի»-ի դեմ խաղում կատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեկ հարված է կատարել, որը թույլ է տվել հավասարեցնել հաշիվը:
InStat-ի տվյալների համաձայն՝ դարպասին կատարած հարվածների քանակով սա արգենտինացու վատագույն արդյունքն է այս մրցաշրջանում, եթե հաշվի առնենք խաղերը, որոնցում Մեսսին հանդես է եկել առանց փոխարինման:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 90 րոպեի ընթացքում կատարում է միջինը 5-6 հարված, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում այն կազմել է 5-7:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ակումբներից լավագույն արդյունքը գրանցել է «Բավարիա»-ն: Մյունխենյան թիմը «Բեշիքթաշ»-ի դեմ խաղում 28 հարված են կատարել դարպասին: Այժմ նրանց միջին ցուցանիշը մեկ խաղում 18,6 հարված է: Երկրորդ տեղում «Լիվերպուլ»-ն է (18,1), երրորդում՝ «Ռեալ»-ը: (17,9):

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան