«Բանանց»-ն ավարտել է հավաքն Անթալիայում
Սպորտ
Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբն ավարտեց ուսումնամարզական հավաքը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 21-ին «Բանանց»-ը կվերադառնա Երևան, որտեղ կշարունակի նախապատրաստությունը առաջնության երկրորդ հատվածին: Անթալիայում կայացած հավաքի ընթացքում «Բանանց»-ն անցկացրեց վեց ստուգողական հանդիպում, որոնցից 3-ն ավարտեց ոչ-ոքի, իսկ մյուս երեքում պարտություն կրեց:
«Բանանց» - «Ակժայիկ» (Ղազախաստան) 1:1
«Բանանց» - «Ստալ» (Ուկրաինա) 1:1
«Բանանց» - «Շախտյոր» Կարագանդա (Ղազախստան) 1:2
«Բանանց» - «Տոսնո» (Ռուսաստան) 0:4
«Բանանց» - «Չիխուրա» (Վրաստան) 0:0
«Բանանց» - «Օլիմպիեց» (Ռուսաստան) 1:2
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը կմեկնարկի փետրվարի 28-ին, «Բանանց»-ը կմրցի Երևանի «Փյունիկ»-ի հետ:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան