Նեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքով Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը Նաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի» 30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում Ֆրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրից Իրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դար ԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն Հակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է» Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել Հայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարում 

Սուրեն Կարայանը զեկուցել է Սերժ Սարգսյանին

Քաղաքական

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Նախագահից ստացած հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները և նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:

Նախարար Կարայանը զեկուցել է, որ 2017 թվականին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ: Արտաքին շուկաներ մուտքը հայրենական արտադրողների և գործարարների համար դյուրացնելու նպատակով, Հանրապետության Նախագահի հանձնարարականի համաձայն, աշխատանքներ են իրականացվել թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվական հասանելիության ապահովման, ինչպես նաև վաճառքի առցանց համակարգերի գործարկման միջոցով: 

Սուրեն Կարայանը նշել է, որ ավարտվել են Իրանի և Չինաստանի միջև համաձայնագրերի շուրջ բանակցային փուլերը: Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Սինգապուրի հետ համաձայնագրերը բանակցային տարբեր փուլերում են: Կարևորվել է նաև Եվրոպական միության GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգ» (REX) ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Նախարարի հավաստմամբ՝ այս տարվա հունվարին արդեն սկսվել է արտահանողների գրանցումը: 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խոսքով՝ 2017 թվականի զբոսաշրջության բնագավառում արձանագրված խոստումնալից միտումները, մասնավորապես, 2017 թվականին արձանագրված 18.7% աճը, թույլ են տալիս մեծ հավակնություններ ձևավորել առաջիկայի համար։ Սուրեն Կարայանը նշել է, որ ոլորտի արդյունքներին էապես նպաստել են իրականացված մարքեթինգային միջոցառումները: Այդ նպատակով, դյուրացվել է սահմանային անցման գործընթացը Չինաստանի, ԱՄԷ, Քաթարի, Ճապոնիայի, Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների համար: 

Նախարար Կարայանը, անդրադառնալով երկրի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներին, նշել է, որ 2017 թվականին այդ նպատակով իրականացվել է 47 միջոցառում, իսկ 2018 թվականի համար նախատեսված ծրագիրը ներառում է թվով 43 միջոցառում: Նախարարն ընդգծել է, որ առաջիկա տարվա գործողությունների շարքում առանձնակի կարևորվում են շինարարական թույլտվությունների ընթացակարգերի, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մեխանիզմների, հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման և սնանկության ու պայմանագրերի կիրարկման ոլորտներում զգալի բարելավման աշխատանքները:

Օտարերկրյա ներդրողների պաշտպանվածության բարձրացման համար անհրաժեշտ իրավական ակտերի ուսումնասիրություն իրականացնելու և համապատասխան նախագիծ մշակելու վերաբերյալ Նախագահի մեկ այլ հանձնարարականի կապակցությամբ նախարար Կարայանը զեկուցել է, որ նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը և ուղարկվել Ազգային ժողով։ 

Ի կատարումն Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին նախարարության կողմից շարունակական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հանձնարարականի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է, որ անցյալ տարեվերջին՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին, ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու առաջին փուլի մեկնարկից հետո աշխատանքներ են տարվում երկրորդ՝ ընդլայնման փուլի իրականացման ուղղությամբ, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվում են աջակցության ամենօրյա աշխատանքներ:

Պետական-մասնավոր համագործակցության մասին օրենքի նախագծի մշակման ժամանակ արդեն առկա համագործակցության հաջողված օրինակները հաշվի առնելու վերաբերյալ Հանրապետության Նախագահի հանձնարարականի կապակցությամբ նախարարը զեկուցել է, որ հիշյալ օրենքի նախագիծը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագիտական աջակցությամբ, և մարտ ամսին օրինագիծն արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի քննարկման ներկայացնելու։ Սուրեն Կարայանի հավաստմամբ, փաստաթուղթը ներառում է ինչպես համաշխարհային լավագույն փորձը, այնպես էլ Հայաստանում պետական-մասնավոր համագործակցության ձևաչափով մինչև այժմ իրականացված ծրագրերում եղած արդյունավետ կարգավորումների փորձը: 

Ներկայացնելով արդյունաբերության ոլորտում 2017 թվականին իրականացված և ընթացիկ տարում շարունակվող աշխատանքները՝ նախարար Կարայանը նշել է, որ շարունակվել են իրագործվել տնտեսության թիրախային ոլորտների խրախուսմանն ուղղված միջոցառումներ` աջակցության գործիքակազմի կիրառմամբ: Նախարարի զեկուցմամբ, ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետների հետաձգման գործիքի ներքո, մասնավորապես, հավանության են արժանացել 27 ներդրումային ծրագրեր 220 մլրդ ՀՀ դրամ ներդրումներով։ Ապահովվել է հայկական 93 արդյունաբերական ընկերության մասնակցություն արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի։ 

Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարվա արդյունքներով արդյունաբերությունն արձանագրել է 12.6 % աճ, որին առավելապես նպաստել է մշակող արդյունաբերության 15.7% աճը: Վերջինիս տեմպը կրկնակի արագ է նախորդ` 2016 թվականի արդյունքից: Ընդ որում, 2017 թվականին ավելացել է նաև արդյունաբերական արտադրանքի արտահանումն իրացման նկատմամբ: 

Ըստ նախարար Կարայանի` ընթացիկ տարում հիմնական նպատակադրումը ձեռք բերված արդյունքների ամրապնդումն է և առանձին ոլորտներում վեր հանված խնդիրների հասցեական լուծումը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրացնել առկա ներուժը: Այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շարքում առանձնացվել են պղնձաձուլարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներին մասնակցությունը, տեքստիլ արտադրանքի արտահանման շուկաներ մուտքի ապահովման նպատակով ՄԱԱԶԿ-ի հետ ուսուցման և ծառայությունների կենտրոնի ստեղծումը, դեղագործական ոլորտում պատշաճ արտադրական գործունեության (GMP) չափանիշների ներդրմանն աջակցությունը և մի շարք այլ աշխատանքներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվելՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցերԱմենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն ԱզիզյանԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվՉկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմինԻսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվենԶելենսկին հայտնել է Սև և Ազովի ծովերում հարվածների ու ռուսական կոնտեյներային նավի խորտակման մասինEFE. Պորտուգալիան խստացնում է ծովային սահմանների հսկողությունը Սեուտայի ​​ճգնաժամից հետոFIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրիցԱրթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ էCBS. ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներինԴիետոլոգները նշել են ուղեղի համար ամենաօգտակար բանջարեղենըՀուլիսին Եվրոպայում գազի բորսայի միջին գները բարձրացել են 19%-ովԱշխարհի խոշորագույն տնտեսությունները գտնվում են ոչնչացման ճանապարհին․ ՄասկՄիգրանտները փորձել են ներխուժել Սեուտայի ​​ժամանակավոր կացարանի կենտրոնՀակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն էՄիասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ ՕհանյանՓաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեուտան սկսել է ծովում նոր արգելապատնեշներ տեղադրել՝ միգրանտների հոսքի պատճառով«Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքինԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող վերջին հետախուզվողըՄեծ Բրիտանիան հայտնել է, որ տանկերը հարձակման է ենթարկվել Օմանից 11 կմ հեռավորության վրաԱվելի քան 50,000 միգրանտ արդեն վերադարձել է Մարոկկո Իսպանիայի Սեուտա քաղաքիցԳեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնիցՆեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-ի
Ամենադիտված