Հայաստանի ազգային փոքրամասնությունները նշեցին մայրենիի օրը
Հայաստան
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները նշեցին մայրենիի օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում կազմակերպված հանդիպմանը նրանք բարձրաձայնեցին լեզվի հետ կապված խնդիրները: ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանի խոսքով`Հայաստանում ապրող երկու տասնյակ էթնիկ համայնքներից 11-ն արդեն հմտացել են ինքնության պահպանման գործում: «Պետությունն այս հարցում եւս իր քայլն արել` ի աջակցություն Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների»,- ասաց նա:
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն էլ հավելեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների կողմից իրենց մայրենի լեզվի կիրառումը ազատ հիմքերի վրա է: «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները ջանքեր չեն խնայում իրենց ինքնությունը պահպանելու համար: Նրանք աջակցություն են վայելում նաեւ կառավարության եւ երկրի Նախագահի կողմից»,-հավելեց նա:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր