Ավտովթար՝ ԱՄՆ դեսպանատան մոտ
Արտակարգ Պատահար
Փետրվարի 21-ին, ժամը 21:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan 350Z» մակնիշի 80 LP 008 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Փրկարարները Ս. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը