Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնություն. օրվա հաղթողները
Սպորտ
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը:
Մրցումային առաջին օրը պայքարեցին 56 եւ 62 կգ քաշայինները: 56 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Համլետ Մնացականյանը (220 կգ), արծաթե մեդալի արժանացավ Արա Պողոսյանը (201 կգ), իսկ բրոնզե` Արեն Չատինյանը (196 կգ): 62 կգ քաշային կարգում լավագույն արդյունքը գրանցեց Խաչիկ Հարությունյանը (233 կգ): Նրան հաջորդեցին Արայիկ Պետրոսյանը (232 կգ) և Հովհաննես Մարտիրոսյանը (227 կգ):
Առաջնությունը կշարունակվի մինչև փետրվարի 24-ը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը