Փհենչհան-2018․ Հայ լեռնադահուկորդը վերջից 2-րդն է
Սպորտ
Այսօր Փհենչհանում շարունակվող ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարի դուրս եկավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:
Մեր մարզիկը սլալոմ մրցաձևում գրանցած 2 րոպե 08.08 վայրկյան արդյունքով զբաղեցրեց 42-րդ տեղը:
Եզրագիծը հատած լեռնադահուկորդների շարքում սա վերջից 2-րդ արդյունքն է: Կարապետյանը երկրորդ փորձից հետո 2:08.08 արդյունքով զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ՝ Միքայել Միքայելյանը, սպրինտի որակավորման փուլում զբաղեցրելով 72-րդ տեղը, չէր հաղթահարել որակավորման փուլը, իսկ 15 կմ դասական ոճում 84-րդն էր:
Կատյա Գալստյանը կանանց 10 կմ ազատ ոճի դահուկավազքում զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը, իսկ սպրինտում չէր հայտավորվել:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան