Կարո՞ղ եմ Ձեզ գրկել. Մոուրինյուն՝ լրագրողին (տեսանյութ)
Տեսանյութեր«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0:0 հաշվով էր ավարտել հանդիպումը «Սևիլիա»-ի հետ:
Հանդիպմանն իր հիանալի խաղով աչքի ընկավ 21-ամյա Սքոթ Մաքթոմինեյը: Իսկ Պոլ Պոգբան բացակայում էր:
Խաղից հետո տեղի ունեցած ասուլիսին Մոուրինյուն նշել է.
«Ինձ արդեն երք-չորս հարց են տվել Պոգբայի մասին: Հարգում եմ ձեր աշխատանքը, բայց ձեր փոխարեն ես կհարցնեի Մաքթոմինեյի ֆանտաստիկ խաղի մասին»:
Ավելի ուշ լրագրողների հետ կարճ զրույցի ժամանակ պորտուգալացուն լրագրողներից մեկը, այնուամենայնիվ, հարցրել է երիտասարդ ֆուտբոլիստի մասին, իսկ Մոուրինյուն շնորհակալություն է հայտնել.
«Կարո՞ղ եմ Ձեզ գրկել։ Շնորհակալություն։ Այ սա հարց է։ Քիչ առաջ ես մասնակցում էի մամուլի ասուլիսին, որտեղ բոլոր հարցերը Պոլ Պոգբայի մասին էին։ Հարցերը պետք է լինեին այս տղայի մասին։ Կարծում եմ, որ նա ֆանտաստիկ խաղ անցկացրեց»:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան