«Ալաշկերտ»-ը պարտվել է ընկերական խաղում
Սպորտ
Օրվա առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտ»-ը 0:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում (ՖԱԼ) հանդես եկող «Օլիմպիեց» թիմից: Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:
Հորդառատ անձրևի ուղեկցությամբ անցած հանդիպման ելքը վճռվեց խաղավերջում:
81-րդ րոպեին Արարատ Առաքելյանը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում, իսկ մրցակիցը հստակ իրացրեց 11-մետրանոցը: Վերջին րոպեին ռուսական թիմին հաջողվեց կրկնապատկել հաշիվը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը