Թուրքական ինքնաթիռներն Աֆրինում են. կան զոհեր (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքական ռազմական ինքնաթիռներն ուրբաթ գիշեր հարձակում են իրականացրել Սիրիայի կառավարամետ զորքերի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 17 մարդ է զոհվել սիրիական Աֆրինի հյուսիսային շրջանում գտնվող գյուղում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները:
Ինչպես նշվում է, զոհերի թվում քրդական ինքնապաշտպանական ջոկատի երեք զինվոր է եղել, մինչ մյուսները նախագահ Բաշար ալ-Ասադին ենթակա կառավարամետ զորքի անդամներ են, որոնք անցյալ շաբաթ մտել են Աֆրին՝ դիմակայելու թուրքական հարձակումներին:
Թուրքական զինուժը հրաժարվել է մեկնաբանել դիտորդական կենտրոնի հաղորդագրությունը, սակայն թուրքական պետական գործակալությունն ուրբաթ հաղորդել է, որ իրենց ուղղաթիռների հարձակման հետևանքով 9 քուրդ զինյալ է մահացել Աֆրինում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը