Եղանակն՝ առաջիկա օրերին
Հասարակություն
Հանրապետության առանձին շրջաններում մարտի 3-ի երեկոյան ժամերին, մարտի 4-ին, մարտի 5-6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում՝մարտի 3-ի երեկոյան ժամերին և մարտի 4-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև: Մարտի 5-6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը