Լեռնափրկարարները Կապանի լեռնահարստացման կոմբինատից քաղաքացու դի են դուրս բերել
Արտակարգ Պատահար
Ինչպես գրում է shamshyan.com-ն, այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն» ախտորոշմամբ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ից իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Պողոս Ալեքսանյանը, Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 48-ամյա Կարո Կարապետյանը, իսկ մահացած վիճակում՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Մարտիրոսյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց Կապանի լեռնահարստացման կոմբինատի ստորգետնա հանքից դուրս են բերել լեռնափրկարարական ջոկատից ժամանած լեռնափրկարարները, որից հետո վերջիններս «էկզոգեն թունավորում՝ միջին ծանրության» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը