Հանրային խորհուրդը պատրաստվում է ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը
Հասարակություն
Հանրային խորհրդում տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերը վերաբերել են «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծին և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկայում կայանալիք հանդիպմանը:
Խորհրդի անդամները քննարկել են օրենքի նախագծի դրույթները, ՀԽ նոր կանոնադրության մշակման հարցը, որով կկանոնակարգի նոր ձևավորվելիք Հանրային խորհրդի և ՀՀ կառավարության հետագա համագործակցությունը:
Անդրադառնալով ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ դա կլինի Նախագահի հետ Հանրային խորհրդի այս կազմով վերջին հանդիպումը:
Հանրապետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհուրդը կամփոփի 9 տարիների գործունեությունը և կքննարկի Հայաստանի առջև ծառացած խնդիրների ու հասարակությանը հուզող հարցերի որոշակի շրջանակ, որը կհստակեցվի ՀԽ փոքր խորհրդի ևս մեկ նիստի ընթացքում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը