Ձմեռային փոթորիկները ավիրել են ԱՄՆ արևելյան ծովափնյա հատվածը, կա 6 զոհ
ՏեսանյութերՓոթորիկները վնասել են Միացյալ Նահանգների արևելյան հատվածը՝ առաջացնելով ափամերձ ջրհեղեղ, էլեկտրաէներգիայի խափանումներ, ճամփորդական ծառայությունների կասեցում: Aս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ավելի քան մեկ միլիոն բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության, իսկ երկաթուղային օպերատորը կասեցրել է իր հյուսիսարևելյան ծառայությունները:
Հորդառատ անձրևները և վնասաբեր քամիները հանգեցրել են 2600 ամերիկյան չվերթների կասեցման: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առնվազն 6 մարդ մահացել է: Նրանք մահացել են, երբ ուժեղ քամիների պատճառով ծառերը ընկել են փողոցների, ավտոմեքենաների և տների վրա:
Վիրջինիայի նահանգապետը մարտի 2-ին հայտարարել է արտակարգ դրություն՝ ռեսուրսները կարգի բերելու, պատրաստվելու և վերականգնման միջոցներ ձեռնարկելու համար:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը