ՄԻՊ-ը լռում է «Հարսնաքարի» գործով
Իրավունք
ՄԻՊ գրասենյակը լրատվամիջոցներին հետևելով է տեղյակ «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի զարգացող դեպքերին: Այս մասին Lurer.com-ին հայտնեց ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Կարմիրշալյանը:
Հարցին, թե ՄԻՊ գրասենյակը չի՞ պատրաստվում արդյոք հայտարարությամբ հանդես գալ միջադեպի վերաբերյալ, Կարմիրշալյանը նշեց, որ ոչ. «Հայտարարություն անելու դեպքում երևի թե կարելի է լուրջ հայտարարություն անել, բայց քանի որ գործը դեռ քննության ընթացքում է, ոչ ոք չգիտի մանրամասները, գտնում եմ, որ հիմա ժամանակը չէ պոպուլիստական հայտարարություններ անելու»:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ իրենց նախաձեռնությամբ ՄԻՊ գրասենյակը տուժածների հետ չի հանդիպել, քանի որ տուժածներն իրենց չեն դիմել. «Ես կարծում եմ, որ եթե տուժածները ՄԻՊ-ի կարիքը ունենային, իրենք անպայման կդիմեին, եթե չեն դիմել՝ նշանակում է, որ գործընթացն իր հունով է գնում»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում