Ոստիկանությունը չի արձագանքում ֆեյսբուքյան նախաձեռնությանը
Իրավունք
Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Լուրեր.com-ի այն հարցին, թե արդյոք ոստիկանությունը պատասխանելու է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խմբի հայտարարությանը, այսպես արձագանքեց.
«Հա, ասենք՝ տեղյակ ենք, ի՞նչ եք առաջարկում: Կա հարուցված քրեական գործ և նախաքննություն է կատարվում, ի՞նչ պատասխան հայտարարություն: Քրեական գործ է հարուցվել Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում է գործը քննվում»,- նշեց նա:
«Այսինքն, ոստիկանությունը պատասխան հայտարարությամբ հանդես չի՞ գալու» հարցին Մալխասյանն այսպես արձագանքեց՝ «Ես ոչինչ չեմ կարող ասել»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ