Այսօր կշարունակվի ՀԱԿ-ի ակտիվիստների դատական նիստը
Իրավունք
Այսօր ժամը 15.00-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը:
Նիստի ժամանակ մեղադրական ճառով հանդես է գալու մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, ինչից հետո երիտասարդները ներկայացնելու են իրենց պաշտպանական ճառերը:
Հիշեցնենք, որ յոթ երիտասարդներ 2011-ի օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ բախում էին ունեցել, որի հետևանքով էլ բերման էին ենթարկվել և հաջորդ օրն իսկ ձերբակալվել: Նրանցից 6-ին չբացակայելու ստորագրությամբ ազատ էին արձակել, իսկ Տիգրան Առաքելյանը շարունակում է կալանավորված մնալ, քանի որ մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում