Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենք չկա. Մարիաննա Եղիազարյան
Իրավունք
«Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենք չկա», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց իրավաբան Մարիաննա Եղիազարյանը։ Միջազգային հանրության մեջ տարածված է խնդրին լուծում տալու երկու եղանակ՝ պատժիչ գործողությամբ և խորհրդատվությամբ, իսկ Հայաստանում ցավոք այս հարցը ամուր հիմքերի վրա դրված չէ, և ինքնին մի մեծ բաց է։
Ընտանեկան բռնությունների ֆիզիկական զոհը հիմնականում դառնում են կանայք, իսկ հոգեբան Մարիամ Մեհրաբյանի կարծիքով՝ այդ զոհն իրականում բռնություն գործադրողն է, քանի որ նա է հիմնականում ունենում լուրջ հոգեբանական խնդիրներ։
Ըստ վիճակագրության, տարեկան Ֆրանսիայում 156 կին դառնում է ընտանեկան բռնության զոհ։ Ռուսաստանի Դաշնությունում կանանց մահացության 80 տոկոսը բռնության հետևանք է։ Բռնությունը կարող է լինել տնտեսական, սեռական և հոգեբանական, որոնք դատարանում միանշանակ ենթարկվում են վարչական պատասխանատվության։
Lurer.com-ի այն հարցին, թե ինչպիսին է վիճակագրությունը Հայաստանում, իրավաբան Մարիաննա Եղիազարյանը պատասխանեց, որ, ցավոք, Հայաստանում չկա պաշտոնական վիճակագրություն, և միայն մեկ հասարարական կազմակերպություն է հայտարարել, որ մեզ մոտ կանանցից ամեն 3-րդը ենթարկվում է բռնության։ Իսկ այն, որ վերջերս ավելացել են բռնությունների վերաբերյալ հաղորդագրությունները, բանախոսը կապում է ոչ թե բռությունների բացարձակ թվի աճի հետ, այլ հասարակության իրավագիտության մակարդակի։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում